Սլովակիայի կառավարությունը հայտարարում է Ազգային կրթաթոշակային ծրագիր
ՀԳՊԱ-ի սիրելի դասախոսներ և ուսանողներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարում է Ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում առաջարկվում են կրթաթոշակներ և դրամաշնորհներ օտարերկրյա ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների և գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողների համար։
Նշյալ ակադեմիական տարվա 1-ին կիսամյակի մասով հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 30-ը, իսկ 2-րդ կիսամյակի մասով՝ հոկտեմբերի 31-ը։ Դիմորդները տեխնիկական հարցերը կարող են հասցեագրել nsp-foreign@saia.sk էլեկտրոնային հասցեին։
Ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։
Արտաքին կապերի բաժին