Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2022-2023թթ. նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ , այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ և լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7 5/3 կամ 100/75 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել կրթաթոշակի առցանց հայտը։
Մասնագիտությունների ցանկից դուրս միայն բացառություն են կազմում 44-օրյա և ապրիլյան 4-օրյա պատերազմների մասնակից կամ վիրավորում ստացած ուսանողները։ Նշենք նաև, որ այս պահին Հայ կրթական հիմնարկությունը ֆինանսավորում է շուրջ 1200 ուսանողի։
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային հասցեին՝, կամ զանգահարել (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով։