Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի նիստը
Հունվարի 7-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված էր երեք հարց․
1․ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկում և հաստատում
2․ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն
3․ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն
Ըստ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի՝ նիստը վարում էր խորհրդի տարիքով ավագ անդամ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, որը ներկայացրեց նիստի օրակարգը, ինչպես նաև առաջադրեց քննարկել Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Գործող փաստաթուղթը միաձայն հաստատվեց: Նիստի ընթացքում Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց ՀԳՊԱ-ի Կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար Ռուզաննա Մինասյանը: