ՀԳՊԱ-ի ՈԱ գործընթացների հիմքում ընկած են ակադեմիայի կանոնադրությունը, առաքելությունը, կրթության արդյունավետ կառավարման հիմնարար փաստաթղթերը՝ «ՀԳՊԱ-ի ստորաբաժանումների տարեկան պլանավորման, մշտադիտարկման, գնահատման և բարելավման կարգը», «ՀԳՊԱ-ի ներառական կրթության ապահովման քաղաքականությունը», «Մասնագիտական կրթական ծրագրերի մշակման և վերանայման կարգը», «Ուսանողի գնահատման և ակադեմիական ազնվության քաղաքականությունը», ՀԳՊԱ-ի Էթիկայի կանոնագիրքը, ՀԳՊԱ-ի ՈԱ ձեռնարկը, այլ:
ՀԳՊԱ-ի որակի ապահովման քաղաքականությունն իրականացվում է բուհի ռազմավարական ծրագրի, տեսլականի, առաքելության, գործունեության տարիների ընթացում որդեգրած հիմնական արժեքների և սկզբունքների շրջանակում: Բուհի Որակի ապահովման համակարգը ձգտում է որակի մշակույթի տարածմանն ու շարունակական զարգացմանը ինստիտուցիոնալ մակարդակում՝ շահակիցների շրջանում կրթական կարիքների վերհանման և բարելավման առաջարկների միջոցով:
ՀԳՊԱ-ում որակի ապահովումը սերտորեն կապված է էթիկայի կանոնների պահպանման հետ, որոնք նպաստում են բարոյական սկզբունքների և հասարակական ու մասնագիտական պատասխանատվության զարգացմանը, և, հետևաբար, կրթական, հետազոտական, ստեղծագործական գործընթացների արդյունավետ իրականացմանը:
ՀԳՊԱ-ի որակի ապահովման նպատակը և խնդիրները
Բուհի որակի ապահովման համակարգի նպատակն է զարգացնել և բարձրացնել ՀԳՊԱ-ում կրթության, հետազոտության և կառավարման գործընթացների որակը և արդյունավետությունը:
Վերոնշյալին արդյունավետորեն հասնելու համար բուհը սահմանել է հետևյալ խնդիրները.
- վերհանել հիմնական շահակիցների ուսումնական և աշխատանքային կարիքները և ներկայացնել դրանք համապատասխան ստորաբաժանումներին և/կամ կառավարման բարձր օղակներին;
- գնահատել բուհի բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական աստիճանում առկա բոլոր գործընթացների արդյունավետությունը;
- իրականացնել մշտադիտարկումներ բուհի թիրախային տարբեր գործընթացների համար;
- շարունակաբար մշակել նոր և վերանայել որակի ապահովման առկա գործիքները՝ համապատասխանեցնելով դրանք առկա գործընթացների առանձնահատկություններին և թիրախավորելով ոլորտում առկա ժամանակի պահանջները;
- իրականացնել տարբեր միջոցառումներ շահակիցների շրջանում բուհի ՈԱ գործընթացների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման նպատակով;
- նպաստել ՀԳՊԱ-ի գործընթացների թափանցիկությանը` տրամադրելով առկա գործընթացների որակի մասին տեղեկատվություն հիմնական շահակիցներին:
ՀԳՊԱ-ի որակի ապահովման քաղաքականություն
Որդեգրելով որակի սահմանումը որպես համապատասխանություն նպատակներին՝ ՀԳՊԱ-ի որակի ապահովման քաղաքականությունը միտված է բուհի առաքելության և Ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների իրականացմանը: Որակի շրջանակը ընդգրկում է վերահսկողության, որակի ապահովման, ներքին ու արտաքին շահակիցների արձագանքի հիման վրա շարունակական բարելավման գործընթացներ, բուհի գործընթացները կանոնակարգող փաստաթղթեր: ՀԳՊԱ-ն որակի քաղաքականությունը սահմանում է խնդիրների ձևակերպման, գործընթացները կանոնակարգող փաստաթղթերի, բոլոր գործընթացների որակի վերահսկողության, ապահովման և շարունակական բարելավման շրջանակում՝ իր գործունեության բոլոր փուլերում կարևորելով ՊԻՍԲ սկզբունքը:
ՀԳՊԱ-ի որակի ապահովման քաղաքականության նպատակն է.
- աջակցել բուհի ռազմավարական նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացմանը;
- նպաստել բուհի հիմնական գործընթացների (որոշումների կայացում, կրթական ծրագրերի մշակում և մշտադիտարկում, հետազոտության իրականացում և այլն) արդյունավետ իրականացմանն ու շարունակական բարելավմանը;
- նպաստել բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ատիճանում մասնագիտության կրթական ծրագրերի նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացմանն ու շարունակական բարելավմանը:
Բուհի որակի ապահովման քաղաքականության նպատակներն ու խնդիրները վերանայվում են 5 տարին մեկ (ռազմավարական շրջափուլ)՝ հաշվի առնելով դրանց իրականացման աստիճանը, բուհի ռազմավարական նպատակներն ու խնդիրները ներքին և արտաքին շահակիցների կարիքները, ոլորտում առկա ազգային և միջազգային մոտեցումներն ու պահանջները:
ՀԳՊԱ-ում կիրառվող որակի ապահովման հիմնական գործիքներից են հարցումները, ֆոկուս-խմբային քննարկումները, անհատական հարցազրույցները, մշտադիտարկումները: Որակի ապահովման գործընթացները տարածվում են հետևյալ ուղղություններով. ընդունելություն, կրթական ծրագիր և դասընթացներ, հետազոտություն, նյութական ռեսուրսներ և մատուցվող ծառայություններ, կառավարման համակարգ, միջազգայնացում: Բուհի կողմից ներդրվել են որակի ապահովման այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ ինչպես քանակական, այնպես էլ որակական տվյալներ տարբեր գործընթացների և ոլորտների վերաբերյալ: Յուրաքանչյուր գործիք ունի իր նկարագիրը և կիրառման կանոնակարգը: Ստորև ներկայացված է ՀԳՊԱ-ի ՈԱ մեխանիզմների ցանկը:
ՀԳՊԱ ՈԱ մեխանիզմներ
- Գնահատման համակարգի արդյունավետության գնահատում (ՊԴ կազմ)
- Գնահատման համակարգի արդյունավետության գնահատում (ուսանողներ)
- Դասընթացի արդյունավետության գնահատում (ուսանողներ)
- Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում (1 կուրսեցիներ)
- Խոցելի խմբերի վերհանում (դիմորդներ)
- Հարցում փոխանակման ծրագրով ՀԳՊԱ-ում ուսանած արտասահմանցի ուսանողների շրջանում
- ՀԳՊԱ-ի աշխատակցի աշխատանքի արդյունավետության գնահատում ղեկավարի կողմից
- ՀԳՊԱ-ի աշխատանքային պայմանների արդյունավետության գնահատում (աշխատակիցներ)
- ՀԳՊԱ-ի ստորաբաժանումների ղեկավարի աշխատանքի արդյունավետության գնահատում (ենթականեր)
- ՀԳՊԱ-ի վարչական, ՊԴ և ՈւՕ կազմի օտար լեզվի իմացության մակարդակի գնահատում
- Հետազոտական աշխատանքի ղեկավարի գնահատում (կրթության 3-րդ աստիճանի ուսանողներ)
- Հետազոտողի աշխատանքի արդյունավետության գնահատում (ղեկավարներ)
- ՄԿԾ-ի գնահատում (գործատուներ)
- ՄԿԾ-ի գնահատում (շրջանավարտներ)
- Ռեսուրսների և ծառայությունների արդյունավետության գնահատում (ուսանողներ)
- Ռեսուրսների և ծառայությունների արդյունավետության գնահատում (ՊԴ կազմ)
- Վարչարարության արդյունավետության գնահատում (աշխատակիցներ)
- Վարչարարության արդյունավետության գնահատում (ՊԴ կազմ)
- Տեղեկատվության արդյունավետության գնահատում (դիմորդներ)
- Ֆակուլտատիվ դասընթացների գնահատում (ուսանողներ)
- Ֆոկուս խումբ (թիրախային խումբը՝ կախված հանդիպման թեմայից):
2018-2021 թթ. իրականացված հարցումներ
2018 թ.
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Գեղանկարչություն)
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Հագուստի մոդելավորում), դասընթաց՝ «Կոնստրուկտավորում»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Հագուստի մոդելավորում), դասընթացներ՝ «Կոմպոզիցիա», «Աշխատանք նյութի վրա»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Հագուստի մոդելավորում), դասընթաց՝ «Կարի տեխնոլոգիա»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Գրաֆիկա)
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Գրաֆիկա), դասընթաց՝ «Աշխատանք նյութի վրա»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն)
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Արդի և ժամանակակից արվեստի պատմություն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Ազգագրություն և արվեստաբանություն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Դիզայն), դասընթացներ՝ «Շրիֆտ», «Գծագրական երկրաչափություն», «Rinoceres3D», «AutoCad»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Դեկորատիվ կիրառական արվեստ), դասընթաց՝ «Կոմպոզիցիա», «Քանդակագործություն»
- Ակադեմիայի վերաբերյալ տեղեկատվության տարածման և դրա միջոցների արդյունավետության գնահատում
- Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում (կերպարվեստի ֆակուլտետ)
- ՀԳՊԱ-ում ուսումնառած արտասահմանցի ուսանողների հետ հանդիպում
2019 թ.
- Բուհի ներառականության գնահատում
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Օտար լեզու. անգլերեն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն) դասընթաց՝ «Հայ ճարտարապետության պատմություն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Արդի ճարտարապետության այժմէական խնդիրները»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Անկախության շրջանի հայ արվեստի միտումները»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Ստեղծագործության վերլուծություն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «15-21-րդ դարերի արտասահմանյան արվեստի պատմություն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Աշխարհայացքների պատմություն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթացներ՝ «Ամերիկայի և Աֆրիկայի արվեստ», «Վերածննդի շրջանի արվեստի քննադատություն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Արտասահմանյան արվեստի պատմություն»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Արվեստի պատմություն և տեսություն) դասընթաց՝ «Հայ գաղթօջախների և սփյուռքի մշակույթ»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Քանդակագործություն, Գեղանկարչություն), դասընթաց՝ «20-21-րդ դարերի հայ արվեստ»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Քանդակագործություն, Գեղանկարչություն, Գրաֆիկա, Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Հին շրջանի, վաղ միջնադարի 12-18դդ. հայ արվեստի պատմություն», «Կիլիկյան հայ արվեստ»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Քանդակագործություն, Գեղանկարչություն, Գրաֆիկա), դասընթաց՝ «Հնագույն, հին շրջանի և միջնադարի արտասահմանյան արվեստ», (Արվեստի պատմություն և տեսություն), դասընթաց՝ «Վանի թագավորության կրոնը և արվեստը»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Գրաֆիկա), դասընթաց՝ «Բնապահպանության հիմունքներ»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Դիզայն), դասընթաց՝ «Բնապահպանության հիմունքներ»
- Դասընթացի արդյունավետության գնահատում (Հագուստի մոդելավորում), դասընթաց՝ «Բեմական հագուստ»
- Բուհի ներառականության գնահատում ուսանողների կողմից
- Բուհի ներառականության գնահատում վարչական և դասախոսական կազմի կողմից
- Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում (Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստ)
- Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում (Կերպարվեստի ֆակուլտետ)
- Նյութական ռեսուրսների և մատուցվող ծառայությունների գնահատում ուսանողների կողմից
2020 թ.
- Հետազոտող ուսանողի գնահատում (ղեկավարի կողմից)
- Հետազոտական աշխատանքի ղեկավարի գնահատում (հետազոտողի կողմից)
- Հեռավար ուսուցման վերաբերյալ (ուսանողներ, ՊԴ կազմ)
- Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հեռավար պաշտպանության դիտարկումներ (ՈԱ)
- Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հեռավար պատրաստման և պաշտպանության դիտարկումներ (Թեզերի ղեկավարներ)
2021 թ.
- ՀԳՊԱ Ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետության գնահատում ղեկավարների կողմից
- Օտար լեզվի իմացություն (ՊԴ, վարչական և ՈՒՕ կազմ)
- Հեռախոսային հարցում շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ
- ՈԱ դիտարկումներ Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի և դրանց պաշտպանության վերաբերյալ
- Դասալսումների ցանկում ընդգրկված դասընթացները/մոդուլները վարող դասախոսների լսարանային գործունեության գնահատում ուսանողների կողմից (1 կուրսեցիներ)
- Դասալսումների ցանկում ընդգրկված դասընթացները/մոդուլները վարող դասախոսների գնահատում ամբիոնների վարիչների կողմից՝ աշխատակցի աշխատանքի արդյունավետության գնահատում ըստ ՈԱ կենտրոնի ձևաչափի
- Վարչարարության արդյունավետության գնահատում վարչական կազմի շրջանում
- Վարչարարության արդյունավետության գնահատում ՊԴ կազմի շրջանում
- Ընդունելության գործընթացի գնահատում
- ՈՒՄՈՒԳՀ բաժնի կողմից ուսանողներին տրամադրած ծառայությունների արդյունավետության գնահատում՝ «Դիզայն», «Կիրառական արվեստ», «Համակարգչային գրաֆիկա» և «Հագուստի մոդելավորում» ԿԾ ուսանողների շրջանում
Nune Minasyan
Արվեստագիտության թեկնածու, Հայաստանի նկարիչների միության անդամ, Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի դոցենտ
Հեռ.` (+ 374) 93 71 47 45
Էլեկտրոնային փոստ`
nouneh_minasian@yahoo.com
Արփի Պետրոսյան
Հեռ.` (+374) 77 29 32 62
Էլեկտրոնային փոստ`
petrosyanarpig-6@aspu.am