Սանկտ-Պետերբուրգում կքննարկվեն մոնումենտալ արվեստի արդի խնդիրները
Հարգելի դասախոսներ և ուսանողներ, Սանկտ-Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանը հրավիրում է ավարտական կուրսերում գտնվող ուսանողներին, ինչպես նաև դասախոսներին, արվեսաբաններին, արվեստագետներին, դիզայներներին, ճարտարապետներին՝ մասնակցելու միջազգային գիտական և գործնական կոնֆերանսի՝ «Մոնումենտալ արվեստի արդի խնդիրները» խորագրով։
Կոնֆերանսը տեղի է ունենալու Սանկտ-Պետերբուրգում, 2022-ի մարտի 11-12-ը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել նշված թեմայով հոդված անգլերեն լեզվով 5-8 էջի սահմաններում։ Մասնակցության ծախսերը հոգում է մասնակիցը։ Դիմելու վերջնաժամկետն է 2021-ի նոյեմբերի 10-ը։
Մասնակցության մանրամասներին տեղեկանալու համար դիմել Միջազգային կապերի բաժին։