Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
- Քիմիական գիտություններ
- Կենսաբանական գիտություններ
- Տեխնիկական գիտություններ
- Գյուղատնտեսական գիտություններ
- Պատմական գիտություններ
- Տնտեսագիտություն
- Բանասիրական գիտություններ
- Իրավաբանական գիտություններ
- Մանկավարժական գիտություններ
- Բժշկական գիտություններ
- Դեղագործական գիտություններ
- Արվեստագիտություն
- Ճարտարապետություն
- Հոգեբանական գիտություններ
- Ռազմական գիտություններ
- Սոցիոլոգիական գիտություններ
- Քաղաքական գիտություններ
- Գիտություններ երկրի մասին
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ մինչև 500.000-ական դրամ: Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
- կիրառական նշանակություն,
- առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
- ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
- գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ: