
ԱԻՆ-ը առաջարկում է հոգեբանական աջակցություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացվում է ՀՀ բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթաց, որի շահառու կարող են լինել հետևյալ խմբերի ներկայացուցիչները՝
- անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները,
- գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները,
- ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները,
- զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները,
- ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները։
Նշված խմբերում ներառված անձինք հոգեբանական աջակցություն ստանալու համար կարող են դիմել consortium@cpsr.info էլեկտրոնային հասցեով։ Վերոնշյալ խմբերում չներառված անձինք կարող են ստանալ ոչ առերես հոգեբանական աջակցություն՝ գործող հոգեբանական 060 77 78 34 թեժ գծի միջոցով, որը գործում է շուրջօրյա։