
Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգ
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ, hուլիսի 14-ին ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Երևան, Իսահակյան 1) տեղի կունենա ֆրանսիական «La Clique» տրիոյի համերգը՝ հագեցած հայկական և ֆրանսիական երաժշտության նմուշներով։ Մուտքն ազատ է։
«La Clique»-ը ֆրանսիացի երաժիշտներ Նոեմի Նեների (ջութակ), Օրիան Պոկար Կիենինի (ալտ) և Լյուսի Տրոժեի (դաշնամուր) ստեղծած համույթն է, որոնց միավորում է սերը կամերային երաժշտության հանդեպ: Նրանք հանդիպել են ուսման տարիներին և այսօր աշխատում են այնպիսի հեղինակավոր նվագախմբերում, ինչպիսիք են Փարիզի նվագախումբը և Ժնևի կամերային նվագախումբը: «La Clique»-ը նրանց համար հանդիպելու և դասական երաժշտությանը թարմ ու աշխույժ մոտեցմամբ մեկնաբանելու հնարավորություն է։