Արվեստի ճամբար Կոնդում
Երևանի ամենահին թաղամաս Կոնդի (հայտնի է 17-րդ դարից) գոյությունը վտանգված է շինարարական աշխատանքների պատճառով։ Համոզված լինելով, որ այս ժառանգությունը անհրաժեշտ է պահպանել (մասնավորապես, պարսկական մզկիթի մնացորդները), Ֆրանսիայի դեսպանատունը և Գյոթե կենտրոնը, համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ համագործակցությամբ, առաջարկում են մի շարք միջոցառումներ մշակութային և գիտական «Kondensé / Kondensiarte Diversität» խորագրով փառատոնի շրջանակներում, որը անց է կացվելու 2021-ի հուլիսի 5-ից 11-ը:
Հարգելի գործընկերներ և սիրելի ուսանողներ, դիմում ենք Ձեզ խնդրանքով, անմասն չմնալ այս կարևորագույն միջոցառման մասնակցությունից, քանի որ այն վերաբերվում է Երևանի դիմագիծը ներկայացնող ամենահին թաղամասին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://forms.gle/pCCZw6Wf1or3MMaM8 և https://forms.gle/DowxUbw34feQyad16։