Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի դասախոս Վլադ Տոկան ՀԳՊԱ-ում հանդես կգա դասախոսությամբ
Հարգելի ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանի հետ կնքած «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հյուրընկալելու է վերոնշյալ համալսարանի դասախոս, արվեստաբանության դոկտոր պրոֆեսոր Վլադ Տոկային, որը ՀԳՊԱ-ում հանդես է գալու դասախոսությամբ։
Դասախոսությունը լինելու է անգլերեն լեզվով, հետևյալ թեմաների շուրջ՝ «Ռումինական արվեստը 19-20-րդ դդ․ շեշտադրմամբ», «Ավանգարդ արվեստը Ռումինիայում 2 աշխարհամարտերի ընթացքում»։ Բոլոր նրանց, ում հետաքրքրում են վերը նշված թեմաները, սիրով կսպասենք ակադեմիայի դահլիճում (գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ) հունիսի 9-ին և 10-ին, ժամը 11։00-ին։
Արտաքին կապերի բաժին