Լույս են տեսել «Տարեգրքի» նոր համարները
Լույս են տեսել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերական հանդեսի նոր՝ 2020-ի համարները։ Հրատարակություններն ընդգրկում են արվեստի և արվեստաբանության պատմությանը, արվեստի քննադատությանը, հումանիտար գիտություններին և ուսումնամեթոդական հետազոտություններին նվիրված հոդվածներ և թարգմանություններ։ Շնորհավորում ենք հեղինակներին։
Նշենք, որ «Տարեգիրքը» ՀԳՊԱ-ի պաշտոնական գրախոսվող հանդեսն է, որի նպատակն է շրջանառել հայ և համընդհանուր արվեստի պատմության և տեսության, արվեստաբանության պատմության, կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի, հայագիտության և հումանիտար գիտությունների շուրջ իրականացված ակադեմիական բարձրորակ ուսումնասիրություններ՝ հոդվածների, հաղորդումների, թարգմանությունների և մատենագիտական լրատվության տեսքով:
Տարեգիրքը նպատակ ունի խթանել ՀԳՊԱ-ի հետազոտական գործունեությունը, նպաստել ուսանողների և երիտասարդ հետազոտողների մասնագիտական աճին, հրապարակել և տարածել ակադեմիայի հետազոտական գործունեության արդյունքները: