Հայտարարություն
2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ՀԳՊԱ-ի սովորողներին, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներին և սովորող ամուսիններին վերաբերող տվյալները (փաստաթղթերի պատճենները) անհրաժեշտ է ներկայացնել ՀԳՊԱ-ի «Հատուկ բաժին»՝ ուսման վարձի փոխհատուցման համար։
Պահանջվող փաստաթղթերն են՝
- մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ (Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորականկոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկ՝ համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում ծառայողների դեպքում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանք);
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ);
- մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների դեպքում՝ բարեկամական կապը հաստատող փաստաթուղթ։
Փաստաթղթերը ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-14։00 ընկած ժամանակահատվածում։