Հանդիպում ուսանողների հետ
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի վարչական կազմը հանդիպում է ունենալու 1-ին կուրսի ուսանողների հետ՝ նրանց ողջունելու, ինչպես նաև բուհի գործունեությունը ներկայացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է գալու ՀԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, իսկ վարչական կազմը ներկայացնելու է բուհի գործունեությունը՝ ստորաբաժանումներ, ուսանողներին տրվող հնարավորություններ, գնահատման համակարգ և այլն: