Ծնվել է 1952-ի սեպտեմբերի 26-ին Երևանում։
1976-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը՝ գեղանկարիչ-մանկավարժի դիպլոմով։
1976-77-ին ծառայել է խորհրդային բանակում։
1979-ից դասավանդել է գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
1982-ից ԽՍՀՄ նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է։
1990-ին արժանացել է դոցենտի կոչման։
1992-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։
1990-94-ին եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր։
1993-1998-ին եղել է Հայաստանի նկարիչների միության գեղանկարչության բաժնի վարիչ:
1994-ին ընտրվել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա) ռեկտոր։
1999-ին պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալով։
2001-ին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքների համար արժանացել է առաջին մրցանակի։
2001-ին Հայաստանի Հանրապետության անկախության 10-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
2002-ին դարձել է «Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի» իսկական անդամ, ակադեմիկոս։
2002-ին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի կոչման։
2002-ին Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով։
2010-ին արժանացել է ճապոնական Սոկա համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։
2017-ին արժանացել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման։
1976-ից սկսած մասնակցել է 200-ից ավելի ՀՍՍՀ, ԽՍՀՄ, ՀՀ և միջազգային խմբակային ցուցահանդեսների, որոնց թվում են Կահիրեի Բիենալեն (Եգիպտոս, 1976), Մոնրեալի, Տորոնտոյի և Օտտավայի (Կանադա, 1977-78), ՆյուՅորքի, Լոս Անջելեսի և Վաշինգտոնի (ԱՄՆ, 1977-78) ցուցահանդեսները, Դանթեին նվիրված Բիենալեն (Ռավեննա, Իտալիա, 2001), «Искусство нации» (Մոսկվա, Ռուսաստան, 2002), «Հայկական նատյուրմորտ» (Երևան, Հայաստան, 2009), «Անտեսված իրականը» (Երևան, Հայաստան, 2016), «Art Fair» (Երևան, Հայաստան, 2017) ցուցահանդեսները։
1982-ից սկսած կազմակերպել է մի շարք անհատական ցուցահանդեսներ, որոնց թվում են Պրոֆեսոր Աբրահամյանի թանգարանում(1982, Երևան), Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում (1987), Արամ Մանուկյանի անվան համազգային սրահում (Հալեպ, Սիրիա, 1991), «In the City of Art International» ցուցասրահում (Փարիզ, ֆրանսիա, 1995), «Գալելեա-20» ցուցասրահում (Փարիզ, ֆրանսիա, 1996), «In the City of Art International» ցուցասրահում (Փարիզ, ֆրանսիա, 1998), Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենքում (Փարիզ, 1998), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան, 1999), Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում (2001), Թբիլիսիի «Dimitri Shevardnadze National Gallery»-ում անցկացված ցուցահանդեսները։
Աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում և ցուցասրահներում, ինչպես նաև բազմաթիվ անհատական հավաքածուներում։
Կայք՝ aramisabekyan.com