ՍԱՐԳԻՍ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր բացվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի դասախոս, քանդակագործ Սարգիս Բաբայանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ստեղծագործական տարբեր շրջաններում արված աշխատանքները:
«Հանդիպում» կոչվող ցուցահանդեսը մարդու և կենդանու փոխահարաբերությունների, ինչպես նաև կենդանու ներքին և արտաքին պլաստիկական հատկանիշները բացահայտելու մասին է:
Քանդակները արված են բրոնզից, ինչը հնարավորություն է տվել ծավալների, սիլուետների և մակերեսների տարատեսակ մշակմանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս/թ. դեկտեմբերի 17-ը: Մուտքն ազատ է: