ՀԳՊԱ-ում ուսուցումը եռաստիճան է՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: Ակադեմիան առաջարկում է ութ մասնագիտության կրթական ծրագիր բակալավրիատի և մագիստրատուրայի համար: Ասպիրանտուրան կազմակերպվում է «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ:
- Բակալավրիատ – 4 տարի առկա (240 կրեդիտ)
- Մագիստրատւրա – 2 տարի առկա (120 կրեդիտ)
- Ասպիրանտուրա – 3 տարի առկա և 4 տարի հեռակա (180 կրեդիտ)
Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին կիսամյակը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում դեկտեմբերի վերջին: Առաջին կիսամյակի քննությունները սկսվում են հունվարի կեսերին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո: Երկրորդ կիսամյակը սկսվում է փետրվարի կեսերին և ավարտվում մայիսի վերջին: Երկրորդ կիսամյակի քննությունները կազմակերպվում են հունիսին:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի որակավորում ունեցող քաղաքացիները 2-րդ մասնագիտություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով: Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձիք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա՝ լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով՝ սեփական նախաձեռնությամբ:
ՀԳՊԱ-ում մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
- Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները,
- Ինքնակենսագրություն, 4 լուսանկար (3×4 չափի), անձնագրի պատճեն,
- Հրատարակված կամ հրատարակության ներկայացրած գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
- Օտարերկրյա պետություններում կրթություն ստացածների համար փաստաթուղթ՝ նրանց կրթության համարժեքության մասին:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ է.
- Մագիստրոսի կամ դիմլոմավորված մասնագետի դիպլոմ,
- TOEFL կամ այլ օտար լեզվի իմացությունը հավաստող վկայական,
- Ինֆորմատիկայի քննության համապատասխան վկայական,
- Գիտական ռեֆերատ,
- Քննություն՝ Ընդհանուր արվեստի պատմություն առարկայից:
Ընդունելության քննությունների գնահատումն իրականացվում է՝ համաձայն հաստատված կարգերի և գնահատման չափանիշների: Ասպիրանտուրայում տարին սկսվում է հունիսին: Ամառային արձակուրդները տևում են հուլիսից մինչև օգոստոս:
Կոնտակտներ՝
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր՝ Ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյան
Հեռ. (+37410) 56 06 15
Գիտական քարտուղար՝ Անահիտ Օհանյան
Հեռ. (+37410) 56 07 86
Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի վարիչ՝ Եկատերինա Կաշինա
Հեռ. (+37410) 54 27 06