
Մեկնարկում է անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի առաջին փուլը
Հարգելի ուսանողներ, մեկնարկում է անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի առաջին փուլը։
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները։
Անհրաժեշտ փաստաթղթերն են`
- մասնակցության հայտ
- ստուգման գրքույկի պատճե, առաջադիմության թերթիկ
- բնութագիր
- դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր։
Փաստաթղթերը ներկայացնել Ուսումնական գործընթացի հաշվառման բաժին մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ։