Հայտարարություն
Ինչպես վերջերս տեղեկացրել էինք, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի», փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ մեկնարկել է «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» գործունեությունը։ Հիմնադրամն սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից հայտերի ընդունման գործընթացը երկարացվել է մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 24։00։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ անցնելով msrf.aua.am հղումով կամ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պաշտոնական կայքէջում զետեղված «Դրամաշնորհի հնարավորություն՝ «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից» հոդվածում։