ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հարգելի ուսանողներ, խնդրում ենք սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը ուսումնական մաս ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։
- Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում.
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից սոցիալապես անապահով ընտանիքների համակարգում հաշվառված լինելու մասին՝ անապահովության միավորի և ընտանիքի սոցիալական անձնագրի համարի նշումով։
- Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ երեխաների ծննդյան վկայականների պատճեները։
- Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում.
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։
Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը (ստուգվում է ատեստատով)։
Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ.
- Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ զինգրքույկի կամ տեղեկանքի պատճեն՝ մարտական գործողություններին մասնակցելու մասին տեղեկատվությամբ։
ՀԳՊԱ-ի Ուսումնական մաս.
Հեռ․՝ 010.54.27.06