ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գործընկեր
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին թիվ 144-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական, մարզամշակութային և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում իրականացվող արտադպրոցական բոլոր ծրագրերը պետք է փորձաքննվեն, ապա երաշխավորվեն գործածության։
Վերը նշվածով պայմանավորված՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով, որոնք վճարովի հիմունքներով իրականացնելու են արտադպրոցական կրթության բովանդակության մշակում, ոլորտային ծրագրերի փորձաքննություն և այլն։
Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ հայտարարված մրցույթին համապատասխան մասնագետների մասնակցությունը խթանելու և ուղղորդելու հարցում։
Հղում՝ https://kznakhimnadram.blogspot.com/2024/07/blog-post_30.html։
Կից Ձեզ է տրամադրվում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հայտարարվող մրցույթի ճշտված հղումը։
Հղում՝ https://escs.am/am/news/23614 ։