15.11.2024
by Safa
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի նորություններ, Exhibition hall: news, News, Նորություններ
0 comments
ՀԱՄԱՏԵՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահում բացվեց «Մեկնարկ և ընթացք» խորագրով ցուցահանդեսը, որն արդեն երկրորդ համագործակցությունն է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի միջև։ Այն ներկայացնում է ուսանողների գրաֆիկական աշխատանքներն, արտահայտելով տարբեր մոտեցումներ ու փորձարարական միտումներ իրենց ստեղծագործություններում:
Այս ցուցահանդեսը յուրահատուկ երկխոսություն է երկու հաստատությունների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի արվեստի դասավանդման իր առանձնահատուկ մոտեցումը: Ցուցահանդեսը դիտողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ և բացահայտել գրաֆիկայի տեխնիկաները, ոճական առանձնահատկությունները և դրանց անսահման հնարավորությունները:
Աշխատանքների այս հավաքածուն վկայում է ուսանողների կրեատիվության, արդի տեխնիկական հմտություններին տիրապետելու մասին։
Այս շարունակական նախագիծը փորձի փոխանակման ամուր հարթակ է ապահովում, հնարավորություն տալիս ընդլայնելու Ակադեմիայի ուսանողների և թերլեմեզյանցիների միջմշակութային կապը: Իսկ նման համագործակցությունները ամրապնդում են ինստիտուցիոնալ և գործընկերային հարաբերությունները՝ ապահովելով ուսանողների շարունակական մասնագիտական զարգացումն ու առաջընթացը։
Լիանա Խաչատրյան
Արվեստաբան