ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան կնքեցին համագործակցության հուշագիր։
Մասնագիտական այս երկու կառույցների համար համագործակցությունը նպատակային է և կարևոր, ըստ որի նախատեսվում է համատեղ ծրագրեր ոչ ֆորմալ կրթության, գիտահետազոտական, փորձի փոխանակման, մասնագիտական պրակտիկայի իրականացման, գիաժողովների, աշխատարանների և այլ ստեղծարար ծրագրերի շրջանակում։
«Ակադեմիայի արժեքավոր համագործակցությունները շարունակվում են։ Հուշագիր կնքեցինք Երևանի լավագույն թանգարաններից մեկի՝ Museum of Russian Art, collection of A.Abrahamyan-ի հետ, թանգարան, որի հետ ի վերջո հարևաններ ենք․ մեզ մոտավորապես 100 մետր է բաժանում։ Խորին շնորհակալություն թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանին»։