4 տարի բակալավրիատ
2 տարի մագիստրատուրա
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցում է կազմակերպվում նաև հագուստի մոդելավորում մասնագիտության գծով, որի նպատակն է պատրաստել մասնագետներ թեթև արդյունաբերական տարբեր ճյուղերի համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին լուծել հագուստի մոդելավորման բարդ խնդիրներ, ստեղծել նորաձևության ժամանակակից գեղագիտական բարձրաճաշակ մոդելների նախագծեր, նյութի վրա իրականացնել կոմպոզիցիոն մտահղացումներ: Կարևոր նշանակություն է տրվում նաև ազգային տարազի պատմության ուսումնասիրությանը և եվրոպական նորաձևության զարգացման միտումներին: Այս մասնագիտության գծով ուսուցանվող հիմնական առարկաներն են` կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, տեխնոլոգիա, կոնստրուկտավորում, արխիտեկտոնիկա, ազգային տարազի զարդանախշ, եվրոպական հագուստ և այլն:
Գործնական փուլում ծրագիրը առաջարկում է պրակտիկա համապատասխան ձեռնարկություններում, իսկ ձեռք բերված հմտությունները ներկայացվում են հանրությանը՝ ուսանողների կողմից կազմակերպված մոդելավորման աշխատանքների ցուցադրություններով (դեֆիլե):
Բալակավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն: Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի ներկայացմամբ և մագիստրոսական թեզի պաշտպանության ձևով: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մագիստրոսական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին նշանակվում է ղեկավար և ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը հաստատում է Հագուստի մոդելավորում ամբիոնը:
Դասընթացներ
Բակալավրիատ
Առարկաներ (4 տարի) | Կրեդիտներ (240 կրեդիտ) |
Հայոց լեզու և գրականություն | 4 կրեդիտ |
Հայոց պատմություն | 4 կրեդիտ |
Ֆիզկուլտուրա | – |
Փիլիսոփայություն | 2 կրեդիտ |
Քաղ. պաշտպանություն և ԱԻ հիմունքներ | 2 կրեդիտ |
Ինֆորմատիկա | 2 կրեդիտ |
Բնապահպանության հիմունքներ | 2 կրեդիտ |
Հնագ, հին շրջանի և միջնադարի արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIX դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XV-XXI դդ արտ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XX-XXI դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Հին աշխարհի հագուստի պատմություն | 2 կրեդիտ |
Եվրոպայի հագուստ | 2 կրեդիտ |
Գծանկարչություն | 33 կրեդիտ |
Կոմպոզիցիա | 42 կրեդիտ |
Գունանկարչություն | 28 կրեդիտ |
Օրնամենտալ ոճավորում | 11 կրեդիտ |
Դեկորատիվ գունանկարչություն | 7 կրեդիտ |
Աշխատանք նյութի վրա | 13 կրեդիտ |
Տեխնոլոգիա | 6 կրեդիտ |
Կոնստրուկտավորում | 6 կրեդիտ |
Գունատեսություն | 2 կրեդիտ |
Պլաստիկ անատոմիա | 4 կրեդիտ |
Բիոնիկա | 2 կրեդիտ |
Մարկետինգ | 2 կրեդիտ |
Ազգային տարազի զարդանախշ | 2 կրեդիտ |
Պորտֆոլիոյի ձևակերպում | 2 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 8 կրեդիտ |
Ուսումնական պրակտիկա | 12 կրեդիտ |
Նախադիպլոմային պրակտիկա | 26 կրեդիտ |
Դիպլոմային | 4 կրեդիտ |
Մագիստրատուրա
Առարկաներ (2 տարի) | Կրեդիտներ (120 կրեդիտ) |
Գեղագիտություն | 2 կրեդիտ |
Հետազոտության մեթոդներ | 6 կրեդիտ |
Օրնամենտալ ոճավորում | 8 կրեդիտ |
Գեղարվեստական էսքիզների համակարչային մշակում | 2 կրեդիտ |
Կոմպոզիցիա | 17 կրեդիտ |
Դեկորատիվ գունանկար | 8 կրեդիտ |
Աշխատանք նյութի վրա | 9 կրեդիտ |
Պորտֆոլիո նախագիծ | 2 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 4 կրեդիտ |
Հետազոտական աշխատանք | 32 կրեդիտ |
Մագիստրոսական թեզի և նախագծի պատրաստում | 28 կրեդիտ |
Թեզի պաշտպանություն | 2 կրեդիտ |
Կոնտակտներ՝
Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոն
Վարիչ՝ գիտ․թեկնածու, պրոֆ․ Հայկ Փայասլյան
Հեռ. (+37410) 54 36 71