«ԿՈՒՐԱՏՈՐԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ». ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ արդեն կարծես ավանդույթ դարձած ու թափ հավաքած «ԿՈՒՐԱՏՈՐԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ» հանրային բանախոսությունների շարքի հերթական միջոցառումը։ Այս անգամ «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահի հյուրն էր Երևանում Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն, «Եվրոպական թանգարանային ֆորում»-ի ազգային քարտուղար, արվեստաբան և համադրող ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ։