«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ»
Դիմում եմ Ձեզ «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» նախաձեռնության
շրջանակում՝ առաջարկելով համագործակցել այս կարևոր միջոցառման մասին
ուսանողների շրջանում տեղեկատվության տարածման գործում:
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբը կազմակերպում են «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» հեծանվաշքերթ-քայլերթ, որն իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ։
Խնդրում եմ ուսումնասիրել մարաթոնի վերաբերյալ ստորև տեղադրված
տեղեկությունը և հաշվի առնել ներքոնշյալ հրավերը ուսանողների հետ կիսելու
հնարավորությունը:
Հարցերի կամ առաջարկների դեպքում՝ կարող եք գրել այս էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարին. 077 97 24 08 (Գոհար)
________________
Սիրով հրավիրում ենք Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ
«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի
մեկնարկային միջոցառմանը։
Արշավի մեկնարկը կտրվի քայլերթի, հեծանվաշքերթի, ծաղրանկարների
ցուցադրության եւ հայկական ավանդական շուրջպարերի ֆլեշմոբի միջոցառումներով, որն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի
աջակցությամբ։
Միջոցառման օրը՝ Նոյեմբերի 16
Ժամը՝ 14։00
Վայրը՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակ
Հեծանվաշքերթին և քայլերթին հաջորդելու է կոռուպցիայի խնդիրները պատկերող
ծաղրանկարների եւ կոմիքսային պատմությունների ցուցադրությունը, մրցանակաբաշխությունն ու ազգային շուրջպարերի ֆլեշմոբը։
Խնդրում ենք մինչև նոյեմբերի 10-ը պատասխան նամակով հաստատել
մասնակցությունը, նաեւ հստակեցնել, թե որ ձեւաչափին կցանկանաք մասնակից լինել։
Քայլերթի երթուղի. Ալեք Մանուկյան փ․→ Իսահակյան փ․ → Աբովյան փ․ → Կորյուն փ․→ Չարենց → ԵՊՀ։
Հեծանվաշքերթի երթուղի. Ալեք Մանուկյան փ․→ Իսահակյան փ․ → Աբովյան փ․ →Կորյուն փ․→ Չարենց → Սայաթ-Նովա փ․→ Մաշտոցի պ․ → Ամիրյան → Հանրապետության հրապարակ → Նալբանդյան → Սայաթ-Նովա → Ալեք Մանուկյան →ԵՊՀ:
Քայլերթի եւ հեծանվաշքերթի ողջ ընթացքը կարգավորվելու է պարեկային ծառայության կողմից՝ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։
ԲՈԼՈՐ միջոցառումների համար կարող եք գրանցվել այս հղումով, բոլոր
մասնակիցները ստանալու են մասնակցության վկայականներ
https://forms.gle/Nd94FpVuBmuW77zD9 [1]
🔵Հեծանվաշքերթի մասին ավելին՝
https://www.facebook.com/article3club/posts/pfbid0KHmjFJ1s6oJwLoarBaoQWMRmLRQ91UTJrUHqB7reDEyKdT1J7zxX8CcrF93DVATal
[2]
🔵Քայլերթի մասին ավելին՝
https://www.facebook.com/article3club/posts/pfbid02i38zsji58wmfTz4sz9P8q3ZDNgLfFW4YSKZXUDHiET9z79Mr4mUQmjHKE9MYuNU3l
[3]
🔵 Կոռուպցիայի դեմ ուղերձների մրցույթի մասին ավելին՝
https://www.facebook.com/article3club/posts/pfbid02XmHXga36vGeeHgqZLF8By9tFCTgqT5eGrJ5EC9qUjmGHq5bUPz5W3UgSY6V4EVd7l
[4]
🔵 Միջոցառմանը կամավորական աշխատանք իրականացնելու եւ համապատասխան վկայական ստանալու մասին ավելին՝
https://www.facebook.com/photo/?fbid=532322402754727&set=pb.100079309162740.-2207520000
[5]
ՕՐԱԿԱՐԳ
ՀԵԾԱՆՎԱՇՔԵՐԹ եւ ՔԱՅԼԵՐԹ,
ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ,
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ,
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՇՈՒՐՋՊԱՐԵՐԻ
ՖԼԵՇՄՈԲ
————————————————————————————————
ՇԱԲԱԹ, 16.11.2024
Ø 14:00 ԵՊՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱԿ
Վարող՝ լրագրող Ժիրայր Ոսկանյան
Բացման խոսք՝
*
Արդարադատության նախարար Սրբուհի
Գալյան (հաստատման ենթակա),
*
Արդարադատության փոխնախարար Կարեն
Կարապետյան,
*
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան,
*
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրեն
Ջոն Ալելո (հաստատման ենթակա),
*
ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան բարեվարքություն»
ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյան,
*
«Հանուն հավասար իրավունքների» կրթական
կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյան
14:20 Կոռուպցիայի վերաբերյալ
ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ
14: 40 Քայլերթի եւ հեծանվաշքերթի ՄԵԿՆԱՐԿ
15: 30 Քայլերթի եւ հեծանվաշքերթի
մասնակիցներին շնորհակալական խոսք
Ø Ուղերձների մրցույթի երեք հաղթողների
մրցանակների հանձնում
Ø Ծաղրանկարների մրցույթի երեք
հաղթողների մրցանակների հանձնում
Ø Փակման խոսք
16: 00 Երաժշտություն եւ հայկական
ավանդական շուրջպարերի ֆլեշմոբի
մեկնարկ
Միջոցառումն իրականացվում է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում
անցկացվել են կարողությունների զարգացման դասընթացներ լրագրողների և
մարզերում ապրող երիտասարդների հետ՝ ներկայացնելով կոռուպցիայի հիմնական դրսևորումներն ու պայքարի հնարավորությունները, ազդարարման համակարգն ու դրա հանրայնացման եւ որպես գործիք կիրառման կարևորությունը։
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան
Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Սիրով սպասում ենք Ձեր արձագանքին:
Հարգանքով՝ Գոհար
—
“For Equal Rights” Educational Center NGO
+374 91 181505
info@forequalrights.org
www.forequalrights.org [6]
45 Baghramyan str., 0009 Yerevan, Armenia
[7] [8] [9] [10] [11]
[12]
Links:
——
[1] https://forms.gle/Nd94FpVuBmuW77zD9
[2] https://www.facebook.com/article3club/posts/pfbid0KHmjFJ1s6oJwLoarBaoQWMRmLRQ91UTJrUHqB7reDEyKdT1J7zxX8CcrF93DVATal
[3] https://www.facebook.com/article3club/posts/pfbid02i38zsji58wmfTz4sz9P8q3ZDNgLfFW4YSKZXUDHiET9z79Mr4mUQmjHKE9MYuNU3l
[4] https://www.facebook.com/article3club/posts/pfbid02XmHXga36vGeeHgqZLF8By9tFCTgqT5eGrJ5EC9qUjmGHq5bUPz5W3UgSY6V4EVd7l
[5] https://www.facebook.com/photo/?fbid=532322402754727&set=pb.100079309162740.-2207520000
[6] http://www.forequalrights.org/
[7] https://www.facebook.com/article3club/
[8] https://twitter.com/article3club
[9] https://www.youtube.com/channel/UCFlFXHs6PGIs28RZsdGcJFw
[10] https://www.instagram.com/article3club/
[11] https://www.tiktok.com/@article3club?lang=en
[12] http://goto.gg/51815