Բենքսիի գրաֆիտին վաճառվել է վեցանիշ գումարով
Ինչպես հաղորդում է «BBC»-ն, Բենքսիի վերջին գրաֆիտին՝ «Season’s greeting»-ը, վաճառվել է վեցանիշ գումարով։ Այն հայտնվել էր 2018-ի դեկտեմբերի 19-ին, Ուելսի Պորտ-Թալբոթ քաղաքի ավտոտնակներից մեկի պատին։
Գրաֆիտին գնել է պատկերասրահի սեփականատեր Ջոն Բրանդլերը, որին Բենքսիի մի քանի գործ է պատկանում։ Բրանդլերը հավաստիացնում է, որ մոտակա երկու-երեք տարիների ընթազքում գրաֆիտին կմնա Պորտ-Թալբոթում։ Հայտնվելու պահից այն արդեն ավելի քան 20 000 մարդ է տեսել։
«Season’s greeting»-ը երկու մասից է բաղկացած։ Մի պատի վրա պատկերված է ձնասայլակով փոքր տղա, որը լեզվով ձյան փաթիլներ է որսում։ Հարակից պատի վրա այրվող պարունակ է պատկերված։ Հասկանալի է, որ երեխայի վրա թափվող թվացյալ փաթիլներն իրականում պարունակի մոխիրն է։ Սա պատահական չէ։ Պորտ-Թալբոթի մետաղաձուլական գործարանի մոխիրը հաստ շերտով ծածկում է քաղաքի փողոցները՝ հարուցելով բնապահպանների մտահոգությունը։