Հայտարարություն
«Անկախության սերնդի ձայնը»
Երևանի պետական համալսարանը ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպում է «Անկախության սերնդի ձայնը» խորագիրը կրող երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե։ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ինչպես նաև բոլոր օտարերկրյա բուհերի ուսանողները։ Բիենալեն ընդգրկում է ստեղծագործական և կատարողական մրցույթներ, որոնք կանցկացվեն երկու փուլով։ Բիենալեի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։
Ստեղծագործական մրցույթ
- Կոմպոզիտորական մրցույթ
- Գրական մրցույթ (միայն էսսեի դեպքում պարտադիր են «Գիտելիքը լույս է» կամ «Ես սիրում եմ Համալսարանը» թեմաները)
- Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ
Կատարողական մրցույթ
- Երգի մրցույթ (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ)
- Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացում մինչև 15 րոպե)
- Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում)
- Գործիքային մրցույթ (անհատական և նվագախմբային կատարումներ)
Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի, փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ։ Հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ գալա համերգին։ Բիենալեի ընթացքում անցկացվելու են նաև հայ արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, ՀՀ անվանի մասնագետների կողմից վարպետության դասընթացներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը (hայտաձևը կարող եք գտնել այստեղ), դրան կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճեն, տվյալ բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։ Մնացյալ մանրամասների վերաբերյալ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն անհատապես։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ Մշակույթի կենտրոն։
Phone - (060) 710-183, (060) 710-184, ներքին՝ 11-83, 11-84
Կայք էջ՝ www.ysu.am/culture
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/ephculturecenter/
Էլ․ հասցե՝ culturecenter@ysu.am