Ամփոփում
Ներկայացնում ենք Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնի 2018-ի երկրորդ կիսամյակում ՀԳՊԱ ուսանողների հետ անցկացրած ֆոկուս-խմբային հանդիպումների արդյունքների ամփոփ վերլուծությունը։
Հանդիպումները միտված են եղել քննարկելու և վերհանելու ուսանողների կրթական կարիքները, լսելու ուսանողների կարծիքը և առաջարկները՝ կրթական միջավայրի բարելավման և մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մասնագիտական և ոչ մասնագիտական դասընթացներին, կիսամյակային ծանրաբեռնվածությանը, դասավանդման մեթոդներին, անհրաժեշտ նյութական ռեսուրսներին, բուհում մատուցվող ծառայությունների որակին և այլն:
Ուսանողները նշեցին, որ Որակի ապահովման կենտրոնի հետ հանդիպումներն ավելի արդյունավետ են, քան տրամադրված հարցաթերթերով հարցմանը մասնակցելը: Ուսանողները բարձր են գնահատում ՀԳՊԱ պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչների բարձրակարգ աշխատանքը և շնորհակալ են բարեհամբույր մթնոլորտի և ջերմ համագործակցության համար: Ուսումը և աշխատանքը համատեղող ուսանողները նշում են, որ ՀՊԳԱ նվիրյալ դասախոսներից ստացած գիտելիքները մեծապես նպաստում են աշխատանքին:
Ուսանողների հետ հանդիպումների արդյունքների վերլուծությունից հետո Որակի ապահովման կենտրոնը քննարկումներ անցկացրեց ՀԳՊԱ ամբիոններում և ստորաբաժանումներում՝ ներկայացնելով ուսանողների կողմից առաջադրված հարցերը: Ստորև ներկայացված են հանդիպումների ընթացքում ուսանողների կողմից առաջադրված հարցերն ու խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան ստորաբաժանումների արձագանքը:
Ուսանողների առաջադրած հարցերը | ՀԳՊԱ ստորաբաժանումների արձագանքը |
Լսարանները չունեն բավարար լուսավորություն։ | Լսարանների արհեստական լուսավորության հարցը նախատեսվում է կարգավորել 2018-ի դեկտեմբերին (Ֆինանսատնտեսական վարչություն): |
Լսարանները վերանորոգման կարիք ունեն։ | 2019-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին նախատեսվում է վերանորոգման աշխատանքեր կատարել այն լսարաններում, որոնք վերջին տարիներին չեն վերանորոգվել (Ֆինանսատնտեսական վարչություն): |
Չկան բավարար թվով աթոռներ։ | 2018-ի սեպտեմբերին գնվել և ուսանողներին է տրամադրվել 100 աթոռ: Մինչև 2019-ը ձեռք կբերվի ևս 226 աթոռ: (Ֆինանսատնտեսական վարչություն): |
Մոլբերտներն անորակ են։ | Բոլոր մոլբերտներն արդեն իսկ վերանորոգվել են: Փետրվար ամսին Ակադեմիան ձեռք կբերիևս 10 նոր մոլբերտ (Ֆինանսատնտեսական վարչություն): |
Երիտասարդացնել բնորդների կազմը։ | Գործընթացն արդեն մեկնարկել է, ՀԳՊԱ-ն այս պահի դրությամբ ունի 25 բնորդ՝ մինչև 50 տարեկան, 12 բնորդ՝ մինչև 62 տարեկան և ընդամենը 3 բնորդ՝ 62-ից բարձր տարիքի (Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին): |
Ապահովել սանհանգույցների անխափան աշխատանքը։ | Սանհանգույցները վերանորոգվել են (Ֆինանսատնտեսական վարչություն): Հսկողությունն իրականացնում են մասնաշենքերի պարետները: |
Սանհանգույցներն ապահովել սանիտարահիգիենիկ պարագաներով: | Պարագաները տրամադրվում են (Ֆինանսատնտեսական վարչություն): Հսկողությունն իրականացնում են մասնաշենքերի պարետները: |
Արվեստանոցների, լսարանների ու լաբորատորիաների դռները չունեն փականներ, հաճախ կորում են ուսանողների աշխատանքային պարագաները և անձնական իրերը։ |
Բոլոր դռների փականները վերանորոգվել են, խնդրում ենք խնամքով վերաբերվել դրանց (Ֆինանսատնտեսական վարչություն): Հսկողությունն իրականացնում են շենքերի պարետները: |
Ուսանողները սպորտային դահլիճ ունենալու ցանկություն են հայտնել։ | ՀԳՊԱ մասնաշենքերի նախագծում դահլիճ նախատեսված չի եղել: Ակադեմիան համագործակցում է Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ, որտեղ և անց են կացվում ՀԳՊԱ ուսանողների ֆիզկուլտուրայի դասերը: |
Բուֆետի բացակայությունը մեծ անհարմարություն է առաջացնում ուսանողների համար։ | Նախկինում ՀԳՊԱ-ում առկա է եղել բուֆետ, բայց այն իրեն չի արդարացրել, շատ քիչ ուսանողներ են օգտվել բուֆետից: Ուսանողները գերադասում էին Ակադեմիայի հարակից տարածքի սննդի օբյեկտները: Այդ իսկ պատճառով բուֆետ բացել դեռևս նախատեսված չէ (Ֆինանսատնտեսական վարչություն): |
Ուսանողներն առաջարկում են գնել տպագրության և պատճենահանման սարք, որպեսզի իրենց աշխատանքները գոնե ինքնարժեքով տպեն։ |
Գնման գործընթացը կմեկնարկի 2019-ին: |
Ուսանողները նշել են, որ ինտերնետային կայքը երեկոյան 18։00-ից հետո չի աշխատում և անհարմար ու անհրապույր է։ |
Սեպտեմբեր ամսից սկսած ՀԳՊԱ կայքն աշխատում է նաև երեկոյան ժամերին: ՀԳՊԱ նոր կայքը կմեկնարկի իր աշխատանքը 2018-ի դեկտեմբերին: |
Ուսանողները նշում են, որ իրենց հիմնական աշխատավայրը Ակադեմիայի կողմից տրամադրված արվեստանոցներն են, հետևաբար խնդրում են, որ տնօրինությունը թույլ տա նրանց ավելի երկար մնալ և աշխատել Ակադեմիայում։ | Ուսանողների հայցը բավարարվել է։ Նրանք կարող են աշխատել մինչև 19։00, բայց ամբիոնի կողմից նշանակված պատասխանատուի ներկայությամբ: |
Մասնագիտական դասընթացների դասաժամերը սակավ են։ | Պետության կողմից 30 լսարանային ժամ է սահմանված ուսանողների համար։ ՀԳՊԱ-ն իրավունք չունի գերազանցել սահմանված ժամաքանակը: |
Բոլոր ՄԿԾ-երի ուսանողները պահանջում են համակարգչային ծրագրերի դասավանդման ներառում ծրագրում։ | ՀԳՊԱ-ն ուսանողներին տալիս է ակադեմիական կրթություն, համակարգչային որոշակի գիտելիքներ, ինչպես նաև ինքնուրույն սովորելու հմտություններ՝ հետագայում նոր, անընդհատ կատարելագործվող ծրագրերը ինքնուրույն սովորելու և կիրառելու համար: Համակարգչային ծրագրերը գործիքներ են՝ տեխնոլոգիաներ, որոնք ուսանողները կարող են ինքնուրույն սովորել: |
«Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու», «Փիլիսոփայություն», «Անատոմիա», «Բնապահպանություն», դասընթացների բովանդակության համապատասխանեցում մասնագիտությանը: | Ամբիոնները մեկնարկել են ՄԿԾ-երի վերանայման գործընթացը, որի շրջանակներում կվերանայվի նաև այս դասընթացների բովանդակությունը: «Հայոց լեզու և գրականություն» դասընթացի բովանդակությունն արդեն իսկ վերանայված է, և այն անց է կացվում նոր ծրագրով: |
«Արվեստի պատմություն» դասընթացի բովանդակությունը շատ հագեցած է, դասաժամերը՝ քիչ: Հարկավոր է այն բաժանել ըստ դարաշրջանների՝ ըստ կիսամյակների։ | Կերպարվեստի տեսության և հումանիտար գիտությունների ամբիոնի նոր ղեկավարը մեկնարկել է դասընթացի վերանայման գործընթացը և նոր ուսումնական տարում դասընթացը կանցկացվի վերանայված տարբերակով: |
Վերանայել դասընթացների հաջորդականությունը։ | Բոլոր մասնագիտության կրթական ծրագրերը վերանայման փուլում են: Վերանայման գործընթացը ենթադրում է դասընթացների հաջորդականության վերանայում: |
Օտար լեզվի ուսուցումը դարձնել պարտադիր։ | Օտար լեզուների դասավանդումն անց է կացվում ֆակուլտատիվ պարապմունքների շրջանակներում, և ցանկացողները կարող են անվճար հիմունքներով մասնակցել այդ պարապմունքներին: |
Ծրագրերում ներառել հաղորդակցական հմտությունները զարգացնող դասընթաց։ | «Հայոց լեզու և գրականություն» դասընթացը վերանայվել է և միտված է այս խնդրի լուծմանը: |
Ուսանողները բարձրացնում են ավելի արդյունավետ պրակտիկայի անցկացման հարցը։ | Ամբիոնները և Ուսումնական վարչությունը համատեղ բանակցություններ են վարում գործատուների հետ՝ ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկայի անցկացման վերաբերյալ, բայց անվտանգության նկատառումից ելնելով ուսանողները չեն կարող մասնակցել արտադրական որոշ պրոցեսներին։ Օրինակ՝ տպագրության մեջ կան պրոցեսներ, երբ ուսանողը կարող է վտանգել իրեն: |
Ուսանողները գոհունակություն են հայտնում, որ քննությունների ժամանակ գնահատումը միանձնյա չէ, բայց բոլորը նշում են, որ ցանկալի կլիներ, որ ամբողջ կուրսի աշխատանքները ներկայացվեին մեկ մեծ սրահում, քանի որ փոխատեղումը (ռոտացիան) կատարվում է ընդհանուր կուրսի, այլ ոչ թե մեկ խմբի ուսանողների շրջանում, և ցանկալի է, որ ուսանողը ներկայացնի իր աշխատանքը, և քննարկումը լինի ուսանողի ներկայությամբ: |
Գնահատումը ՀԳՊԱ-ում կատարվում է համաձայն գնահատման քաղաքականության և չափանիշերի, ուստի կարևոր չէ, թե աշխատանքները մեկ սրահում են, թե տարբեր լսարաններում: Ընթացիկ դիտումների ժամանակ ուսանողները ներկայացնում են կատարած աշխատանքը, իսկ ամփոփիչ դիտմանը դասավանդող դասախոսն է ներկայացնում աշխատանքները հանձնաժողովին: Ուսանողների ներկայությամբ գնահատումը ամբիոնները նպատակահարմար չեն գտնում: Հանձնաժողովի կողմից, և ո՛չ միանձնյա գնահատումը բացառում է գնահատման սուբյեկտիվությունը: |
Ուսանողները դժգոհում են, որ ստուգարքներն անցնում են նույնքան ծանր և բովանդակային, որքան քննությունները և նույնկերպ են ազդում փոխատեղման (ռոտացիայի) վրա։ |
2018-2019 ուսումնական տարուց սկսած ստուգարքները կգնահատվեն «Ստուգված» նիշով: |
Ուսանողներից շատերը նշեցին, որ դիմորդների համար լավ չեն ներկայացված ՀԳՊԱ ՄԿԾ-երը։ | Կայքը վերանայվում է, համապատասխանաբար կվերանայվի նաև ՄԿԾ-երի ներկայացումը: |
Ակտիվացնել ՈւԽ-ի գործունեությունը և ներգրավել բոլոր ուսանողներին։ | Շուտով տեղի է ունենալու ՈւԽ-ի նոր կազմի ընտրություն: Նոր կազմը ուսանողներին կներկայանա նոր ծրագրով: Հանդիպումների ժամանակ, խնդրում ենք, բարձրաձայնել ձեր առաջարկները: |
Ուսանողներն առաջարկում են համագործակցել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ. Ակադեմիայի ուսանողները կարող են պաստառներ պատրաստել նրանց համար, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դառնան բնորդ՝ անվճար հիմունքներով: | Կարծում ենք, հնարավոր չէ, քանի որ դասերի ժամերը համընկնում են: |
Ուսանողներն առաջարկում են բուհի ներսում ունենալ խմբակներ, օրինակ՝թատերական, սպորտային, գեղանկարչության, դեկորտատիվ կիրառական արվեստի և այլն, որտեղ տարբեր կրթական ծրագրերի ուսանողները հնարավորություն կունենան համագործակցել մեկը մյուսի հետ, իրականացնել փորձի փոխանակում: | Այս առաջարկությունը նույնպես կարող եք բարձրաձայնել ՈւԽ-ի ժողովների ժամանակ: |
Կազմակերպել հանդիպումներ բուհի տարբեր գործատուների հետ, որոնք կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունները, և որտեղ ՀԳՊԱ ուսանողները կարող են աշխատանք գտնել։ | Կարիերայի կենտրոնի գործառույթները գտնվում են վերանայման փուլում: Առաջարկությունը հաշվի կառնվի: |
Կազմակերպել ուսանողների և շրջանավարտների հանդիպումներ։ | Կարիերայի կենտրոնի գործառույթները գտնվում են վերանայման փուլում: Առաջարկությունը հաշվի կառնվի: |
էլեկտրոնային հասցեներին ստանալ աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկություն՝աշխատանքի առաջարկներ։ | Կարիերայի կենտրոնի գործառույթները գտնվում են վերանայման փուլում: Առաջարկությունը հաշվի կառնվի: |