ՎԵՐԻՏԱՍ (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա հետբուհական կրթության կառուցվածքային զարգացում – №543710-TEMPUS-1-2013-1-AM-TEMPUS-SMGR) դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013-ի դեկտեմբերին: Արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերի 12-ին ծրագրի համակարգող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հայաստանյան և եվրոպական գործընկեր հաստատությունների, ՀՀ բուհերի և շահակիցների մասնակցությամբ:
ՎԵՐԻՏԱՍ-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ազգային դրամաշնորհային ծրագիր էր, որի հիմնական նպատակն էր ՀՀ-ում բարելավել բարձրագույն կրթության երրորդ աստիճանը՝ այն համադրելով Եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:
ՎԵՐԻՏԱՍ-ի թիրախում էին հետևյալ խնդիրները՝
- Զարգացնել հետազոտություն իրականացնելու մարդկային կարողությունները՝ ձևավորելով հետազոտողների մի ստվար զանգված, ովքեր կիրականացնեն ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարելավում, ինտեգրում միջազգային պահանջներին և արդյունավետ կառավարում:
- Ապահովել ՀՀ Որակավորումների ազգային շրջանակում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի միջազգային ճանաչումը՝ մշակելով աստիճանաշնորհման չափանիշեր, որոնք համադրելի են Զալցբուրգյան սկզբունքների հետ և մրցունակ են միջազգային մակարդակում:
- Մշակել գիտական հետազոտությունների որակի ապահովման և մոնիթորինգի համակարգ:
- Խթանել և զարգացնել ՀՀ բուհերում գիտության և հետազոտության ինտեգրումը միջազգային պահանջներին՝ ստեղծելով համապատասխան կառույցներ, որոնք կնպաստեն հետազոտության իրականացմանը, կապ կստեղծեն կրթության, հետազոտության և նորարարությունների միջև, կբարելավեն հետազոտական կրթության որակը, արդյունավետությունը և ճկունությունը:
ՀԳՊԱ-ն, լինելով ծրագրի գործընկեր 11 ՀՀ բուհերից և ԵՊԲՀ-ի հետ համահամակարգող, ակտիվ մասնակցել է ծրագրի կառավարմանը ու գրանցել ներքոնշյալ շոշափելի արդյունքները, որոնք վկայում են հաստատությունում ծրագրի հաջող ընթացքի և իրականացման մասին.
ա) ստեղծվել է Հետազոտական կենտրոն, որի գործունեության համար մշակվել է ռազմավարություն, սահմանվել են կենտրոնի աշխատակիցների գործառույթները;
բ) իրականացվել է հետազոտողի կրթական ծրագրի առկա վիճակի ուսումնասիրություն, SWOT վերլուծություն;
գ) մշակվել է ՀԳՊԱ-ի առաջարկը հետազոտողի կրթական նոր ծրագրի և ծրագրային փաթեթը, որը և ներկայացվել է փորձնական գնահատման ու ստացել փորձագիտական խմբի կողմից ներկայացվող գնահատականը;
դ) մասնակցություն է ունեցել ծրագրի շրջանակներում մշակվող բոլոր փաստաթղթերում՝ երրորդ աստիճանի կրթական ծրագրի ճանապարհային քարտեզ, ՀՀ-ում հետբուհական կրթական ծրագրի մշակման և իրականացման ուղեցույց, PhD կրթությունը եվրոպական համալսարաններում, ուսումնական այցի արդյունքները, ծրագրի արդյունքների բրոշյուր և այլն:
Ծրագրի ընթացքի, հիմնական ձեռքբերումների, ՀՀ բուհերի և հետբուհական կրթության վրա ազդեցության, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ՀԳՊԱ-ի շոշափելի արդյունքների մասին տեղեկությունները կարող եք գտնել հետևյալ հղումներով՝
1․ Վերիտաս – Ծրագրի ազդեցությունը/VERITAS – Impact
2․ Վերիտաս – Ծրագրի մասին, արդյունքները, ձեռքբերումները (մաս 1)/VERITAS – About, Progress and Achievements (part 1)
2․ Վերիտաս – Ծրագրի մասին, արդյունքները, ձեռքբերումները (մաս 2)/VERITAS – About, Progress and Achievements (part 2)
3․ Վերիտաս – Ծրագրի ազդեցությունը ԵԳՊԱ-ի վրա/VERITAS YSAFA Impact
Ծրագրի մասին մանրամասն տեղեկության համար այցելեք www.tempusveritas.am
Ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը՝
1․ ԵԳՊԱ – Կարիքների վերհանում/YSAFA – Fact Finding
2․ ԵԳՊԱ – Հետազոտական կենտրոնի կառուցվածքը/YSAFA RU structure
3․ ԵԳՊԱ – Հետազոտական կենտրոնի ռազմավարական պլանը/YSAFA – Strategic Plan
4․ ԵԳՊԱ – SWOT վերլուծություն/YSAFA – SWOT analysis
5․ ԵԳՊԱ – Ինքնավերլուծություն (հայերեն)/YSAFA – SER (arm)
6․ ԵԳՊԱ – Ինքնավերլուծություն (անգլերեն)/YSAFA – SER (eng)
7․ ԵԳՊԱ – Փորձագիտական զեկույց/YSAFA – Expert panel report
8․ Վերիտաս – Բրոշյուր (անգլերեն)/VERITAS – Brochure (eng)
9․ Վերիտաս – Բրոշյուր (հայերեն)/VERITAS – Brochure (arm)
10․ Վերիտաս – Վերապատրաստման փաթեթ (անգլերեն)/VERITAS – Training kit (eng)
11․ Վերիտաս – Վերապատրաստման փաթեթ (հայերեն)/VERITAS – Training kit (arm)
12․ Վերիտաս – PhD կրթությունը եվրոպական համալսարաններում (անգլերեն, մաս 1)/VERITAS – Lessons learnt (eng, part 1)
12․ Վերիտաս – PhD կրթությունը եվրոպական համալսարաններում (անգլերեն, մաս 2)/VERITAS – Lessons learnt (eng, part 2)
12․ Վերիտաս – PhD կրթությունը եվրոպական համալսարաններում (անգլերեն, մաս 3)/VERITAS – Lessons learnt (eng, part 3)
13․ Վերիտաս – PhD կրթությունը եվրոպական համալսարաններում (հայերեն, մաս 1)/VERITAS – Lessons learnt (arm, part 1)
13․ Վերիտաս – PhD կրթությունը եվրոպական համալսարաններում (հայերեն, մաս 2)/VERITAS – Lessons learnt (arm, part 2)
13․ Վերիտաս – PhD կրթությունը եվրոպական համալսարաններում (հայերեն, մաս 3)/VERITAS – Lessons learnt (arm, part 3)
14․ Վերիտաս – ՀՀ-ում հետբուհական կրթական ծրագրերի մշակման և իրականացման ուղեցույց/VERITAS – Guide to Development and Implementation of a Doctoral Programme in Armenia
15․ Վերիտաս – Ծրագրի արդյունքները/VERITAS – Achievements