Ծնվել է 1978-ի սեպտեմբերի 30-ին Երևանում։
2000-ին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։
1999-2005-ին եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
2005-2015-ին եղել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի ավագ գիտաշխատող։
2004-2016-ին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում որպես դոցենտ։
2009-ի մարտ-հունիս ամիսներին աշխատել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում որպես մշակումների և զարգացման բաժնի մասնագետ։
2009-2010-ին եղել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի քարտուղարության ղեկավար։
2010-2012-ին եղել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ փորձաքննության և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար։
2012-2014-ին եղել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնական վարչության պետ։
2014-ից մինչև օրս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրորեկտորն է։
- 2003-ի հոկտեմբերի 20-ին դարձել է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։
- 2008-ի հոկտեմբերի 29-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ արժանացել է դոցենտի գիտական կոչման։
Էլ.փոստ՝ mtayvazyan@gmail.com