Գծանկարչության և գունանկարչության ամբիոնը՝ այս անգամ դասախոսների աշխատանքների ցուցահանդեսով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի վերջին երկու ցուցահանդեսները Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի՝ առաջինը ուսանողների, հաջորդը դասախոսների աշխատանքներն էին։ «Ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու, թե որպես ստեղծագործող ինչպիսի գեղարվեստական միտք, մտածողություն ունեն իրենց դասախոսները, հասկանալու նաև, որ մարդիկ, ովքեր դասավանդում են իրենց, մեծ ճանապարհ են անցել։ Հիանալի ցուցահանդես է, հիանալի աշխատանքներ են ներկայացված»,- բացման խոսքում ասաց ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը…
Read MoreՀաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի արդեն տասներորդ ամենամյա ցուցահանդեսը բացվեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, երեկ։ Հետաքրքիր մտահղացումներով գրավիչ աշխատանքների հեղինակները Հագուստի մոդելավորում և Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրերի՝ հիմնականում 4-րդ, նաև 3-րդ կուրսերի ուսանողներն են։ Այս բաժինների ցուցահանդեսների բացումը անցած ուսուցման պրոցեսների գնահատման, ամփոփելու, ինչ-որ տեղ նաև ուսուցողական բնույթ է կրում, ինչը ավելի է արժևորում այն…
Read MoreՆերհակասական վիճակներ. «Սինդրոմ»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկա կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Զարուհի Թովմասյանի և Մարիետա Վարդանյանի միասնական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, խորագրված է «Syndrome» («Սինդրոմ»)։ Վերնագրերը սովորաբար ներքին իմաստները, գործի բովանդակությունը խտացնող, ընդգծող նշանակությամբ են։ Այդքան էլ հեշտ չէ ընտրությունը ամբողջացնող այդ մեկ բառի։ Այս պարագայում այն իսկապես գտնված է, միանգամից ուշադրություն գրավող ու համահունչ ցուցադրված աշխատանքներին, որոնցում երևակայությունն ու միտքը բավական ակտիվ աշխատել են։ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը ցուցահանդեսը գնահատեց ճշգրիտ, լակոնիկ՝ երկու բառով, խելոք և ազդեցիկ…
Read MoreԽորհուրդ և էություն
Որևէ լավ ցուցահանդեսի, լավ ֆիլմի դիտումից, համերգի ունկնդրումից հետո առաջին միտքը, որի շուրջ խորհում ես, մարդու կյանքում արվեստի անհրաժեշտության մասին է, երբ անմիջականորեն այն փոխում է տրամադրությունդ, տարբեր Էմոցիաների տեղիք տալիս։ Եվ որքան հաճախակի են շփումներն արվեստի աշխարհի հետ, այնքան ազդեցությունները տևական են իհարկե…
Read MoreԴեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդես
«Վերջերս այստեղ բացվող ցուցահանդեսները մեկը մյուսից ներկայանալի են։ Այս անգամ շնորհավորենք Մարիա Բաբյանին՝ իր ղեկավարությամբ ամբիոնի կատարած աշխատանքների համար, որի արդյունքը մենք տեսնում ենք հիմա, աշխատանք, որ տարիներ արդեն շարունակվում է»,- «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ուսանողների ցուցահանդեսի բացման խոսքում ասաց ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը…
Read MoreՄտազգացական երկու աշխարհ
«Զուգահեռ աշխարհներ» խոսուն, բազմիմաստ խորագիրը յուրաքանչյուր մտածող մարդու տրամադրում է մտային տարբեր ճամփորդությունների՝ զգալու ժամանակների միջև տարբերություններ ու կապեր, երևակայորեն հասնելու ամենաառեղծվածային ու անհավական իրականությունների, հայտնվելու նոր զգացական վիճակների մեջ, տեսնելու աչքի համար անորսալի իրականություններ՝ զուգահեռ եղածին և կամ դրա կողքին՝ հնարավոր միայն ներքին հայեցողությամբ։ Նկարչից, քանդակագործից դրա վերարտադրումը տեխնիկական հնարքներից բացի պահանջում է չափից ավելի զգայնություն և զարգացած երևակայություն…
Read MoreՎերաբացված՝ վերանորոգ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում
2001 թվականի մայիսից Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ունեցավ իր ցուցասրահը։ Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի գործադրած ջանքերը, տարիների երազանքն իրականացավ՝ ստեղծելու ավելի ստեղծագործական միջավայր, հնարավորություն տալու ուսանողությանը իրենց սովորածի, աշխատանքի ցուցադրության, հանրային ներկայացման, ինչը շատ անհրաժեշտ է ակադեմիայի ուսանողներին և սպասված։ Ցուցասրահը անվանակոչվեց բարերարի՝ ամերիկահայ գործարար, Արամ Իսաբեկյանի ընկերոջ՝ Ալբերտ Բոյաջյանի և նրա տիկնոջ պատվին…
Read More«Մարդ Աստծո» ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը
Երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ այստեղ բացված «Մարդ Աստծո» մրցութային ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը՝ «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության նախաձեռնությամբ։ Մրցույթը անց էր կացվում երեք անվանակարգերում՝ գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության։ Մրցանակային երեք տեղերից բացի նաև խրախուսական մրցանակ էր սահմանված. բոլորը՝ գումարային արտահայտությամբ։ Ներկայացված էին 45 ուսանողի 59 աշխատանք (գեղանկարչության բաժնից՝ 19 ուսանողի 23 աշխատանք, գրաֆիկայից՝ 9 ուսանողի 10 աշխատանք, քանդակագործության բաժնից՝ 17 ուսանողի 26 աշխատանք), որոնցից 12 գործեր արժանացան մրցանակների…
Read More«Մարդ Աստծո» մրցութային ցուցահանդեսում
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա ցուցահանդեսը, խորագրված «Մարդ Աստծո», մրցութային է՝ մասնակցությամբ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի երեք կրթական ծրագրերի ուսանողների՝ գեղանկարչության, քանդակագործության և գրաֆիկայի։ Նախաձեռնությունը «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությանն է, որի 30 ամյակը նշվելու է հունիսի 29-ին։ Ցուցահանդեսը յուրատեսակ նշանավորումն է կազմակերպության հիմնադրի՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի մշակութային նախասիրությունների և այս ոլորտում նրա բարեգործական ներդրումների և, իհարկե, տուրք է հիշատակի։ Յուրաքանչյուր բաժնին բացի մրցանակային երեք տեղերից նախատեսված է խրախուսական մրցանակ․ բոլորը՝ գումարային արտահայտությամբ…
Read More«Վերջակետը» նորի շարունակություն
Կամո Ալոյանի ցուցահանդեսային «Վերջակետ» խորագիրը բնութագրական բովանդակություն ունի. այն ստեղծագործական որոշակի փուլի, այն է` ուսանողական շրջանի ավարտի և նոր ճանապարհի սկզբի նշանակությամբ է։ Թե ստեղծագործական ինչպիսի փոփոխություններ կկրի նրա արվեստը, քանդակագործի գեղարվեստական մտածողության, հայացքի խնդիր է։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործություն կրթական ծրագրի մագիստրատուրայի շրջանավարտի անհատական ցուցահանդեսը, բացված «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, տպավորությունների տարատեսակ ալիքներ է առաջացնում իր բազմազանությամբ՝ նախ ժամանակի խորը անցումներով…
Read More