Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցում է կազմակերպվում հագուստի մոդելավորում մասնագիտության գծով, որի նպատակն է պատրաստել մասնագետներ թեթև արդյունաբերական տարբեր ճյուղերի համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին լուծել հագուստի մոդելավորման բարդ խնդիրներ, ստեղծել նորաձևության ժամանակակից գեղագիտական բարձրաճաշակ մոդելների նախագծեր, նյութի վրա իրականացնել կոմպոզիցիոն մտահղացումներ: Կարևոր նշանակություն է տրվում նաև ազգային տարազի պատմության ուսումնասիրությանը և եվրոպական նորաձևության զարգացման միտումներին: Այս մասնագիտության գծով ուսուցանվող հիմնական առարկաներն են` կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, տեխնոլոգիա, կոնստրուկտավորում, արխիտեկտոնիկա, ազգային տարազի զարդանախշ, եվրոպական հագուստ և այլն…
SAFAA also offers BA and MA programmes in Fashion Design on full time basis that aim at preparing specialists for a wide range on light industries. The programme offers a challenging curriculum to enable variety of solutions to complex modelling problems, development of modelling projects in line with the new trends in contemporary fashion and high aesthetic taste, generation of compositional ideas and their fruition into real life. A great importance is attached to the history of national costume and trends in worldwide fashion development. The main courses offered evolve around composition, work with material, technology, designing, architectonics, national costume pattern, European costumes, etc…