«Շուկայավարման Համաշխարհային Գագաթնաժողով 2023»
«Kotler Impact»-ը՝ պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի առաջնորդությամբ, մեծահոգաբար որոշել է ֆինանսավորել Հայաստանի բոլոր ուսանողների մասնակցությունը «Շուկայավարման Համաշխարհային Գագաթնաժողով 2023-ին» (WMS 2023): Այս նախաձեռնությունն իր մեջ ներառում է եզակի թվային ID-ների տրամադրում յուրաքանչյուր ուսանողի, որը կապահովի միջոցառմանը նրանց անխափան մուտքն առցանց հարթակ գագաթնաժողովը դիտելու համար: Այս թվային ID-ները նախատեսված են այս տարվա գագաթնաժողովին մեկանգամյա մասնակցության համար։ Նրանք կերաշխավորեն բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող յուրաքանչյուր ուսանողի բացառիկ մուտքը դեպի այս արտասովոր կրթական հնարավորությունը:
2012-ին Ֆիլիպ Կոտլերը, ով համարվում է «ժամանակակից մարքեթինգի հայրը», և Սադիա Կիբրիան հիմնել են Շուկայավարման Համաշխարհային Գագաթնաժողովը (WMS)՝ մարքեթինգի առաջնորդների շրջանում նորարարական մարքեթինգ և բիզնես մշակույթ տարածելու համար: 2022-ին լրացավ Մարքեթինգի համաշխարհային գագաթնաժողովի տասնամյակը, և նրանք սկսեցին իրենց նոր տեսլականը հաջորդ տասը տարիների համար՝ շուկայավարման միջոցով կրթելու և մարզելու բուրգի ներքևի մասում գտնվող սոցիալ-տնտեսական խմբերին։ Այս տարի «Kotler Impact»-իկողմից կտրամադրվի 2023-ի Համաշխարհային ՇուկայավարմանԳագաթնաժողովի (առցանց) 50 միլիոն անվճար տոմսեր ամբողջ աշխարհի ուսանողներին: Այս նախաձեռնության շրջանակներում 2022-ից մինչև 2031 թվականը «World Marketing Summit Group»-ը իր «Vision 2031»-ի շրջանակներում կկրթի նվազագույնը 1 միլիարդ ուսանող ամբողջ աշխարհում, որպեսզի 2031-ին կարողանանք նշել ժամանակակից մարքեթինգի հոր՝ պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի ծննդյան 100-ամյակը:
«Շուկայավարման Համաշխարհային Գագաթնաժողով 2023-ը» միավորելու է ավելի քան 200 խոսնակների կորպորատիվ, ակադեմիական և հասարակական ոլորտներից: WMS-ը գլոբալ երևույթ է, որին մասնակցում են վարչապետներ, պետությունների նախագահներ և նախարարներ, մարքեթինգի և բիզնեսի առաջատար առաջնորդներ, համաշխարհային գուրուներ և գործադիր տնօրեններ:
Գագաթնաժողովը տեղի է ունենալու 2023-ի նոյեմբերի 6-ին և 7-ին և հեռարձակվելու է մոտ 105 երկրներում՝ առանց դադարի 48 ժամվա ընթացքում՝ թիրախավորելով ավելի քան 100 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Այս տարվա Գագաթնաժողովի թեման է «Գաղափարներ կրիտիկական ժամանակների համար. նոր համաշխարհային շուկայավարման կարգը»: Այս նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Greenlight Marketing Agency»-ի և «Infinite Consulting»-ի համատեղ ջանքերով։ Վերջիններս հանդիսանում են «Kotler Impact»-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչ «AWE Consulting»-ի տարածաշրրջանային գործընկերները Հայաստանում։ Յուրաքանչյուր ուսանողի կտրամադրվի մեկ թվային կոդ։Կոդը ստանալուց հետո հարկավոր է մուտք գործել https://worldmarketingsummit.org/ կայք և գրանցվել այդ կոդով։ Կոդերն ստանալու համար դիմեք ձեր ֆակուլտետի դեկանատ։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումներով․
- https://www.kotlerimpact.com/
- https://www.greenlightmarketing.am/
- https://www.facebook.com/greenlightmarketing17
- https://www.linkedin.com/company/96205105/admin/feed/posts/
- https://www.instagram.com/greenlight.marketing/
- https://www.facebook.com/Kotlerimpact