Դասախոսություն-քննարկում ՀԳՊԱ-ում
Մտավոր սեփականությունը 21-րդ դարի հիմնական, առաջատար հարստությունն է,- այս մասին խոսում են աշխարհի շատ նշանավոր մարդիկ։ Պաշտպանվա՞ծ են արդյոք մտավոր սեփականության իրավունքները մեր երկրում, ինչպիսի՞ օրենքներով է կարգավորում այս դաշտը, որքա՞ն իրավացիորեն են գործում դրանք։ Ստեղծագործական, նաև գործարար աշխարհի մարդկանց համար կարևոր հարցեր, որին նվիրված դասախոսություն ունեցավ Անի Դավթյանը երեկ, Գեղարվեստի պետական ակադեմիայի Արամ Իսաբեկյանի անվան դահլիճում «Մտավոր սեփականության իրավունքները ստեղծարար ոլորտում» հեղինակային ձեռնարկի շնորհանդեսի առիթով…