Իրազեկման օրեր ՀԳՊԱ-ում առաջին կուրսեցիների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանողները սեպտեմբերի 13-16-ը ծանոթացան բուհի կողմից մատուցվող ծառայություններին: ՀԳՊԱ-ում ուսանողական կյանք և կրթական նոր միջավայր հաջողությամբ ինտեգրվելու նպատակով անցկացվեցին իրազեկման օրեր, որոնց ընթացքում բուհի կրթական 9 ծրագրերի առաջին կուրսի ուսանողները հանդիպումներ ունեցան ՀԳՊԱ-ի Ուսումնամեթոդական մշակումների և ուսանողների հաշվառման բաժնի, Ուսանողների աջակցման և շրջանավարտների հետ համագործակցության կենտրոնի, Որակի ապահովման կենտրոնի և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ…
Read MoreԹավրիզի Իսլամական արվեստի համալսարանի պատվիրակության այցը ՀԳՊԱ
2022 թվականի մարտ ամսից Իրանի Իսալամական հանրապետության Թավրիզ քաղաքի Իսլամական արվեստի համալսարանի նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։ Նպատակը՝ երկկողմանի այցեր, միջմշակութային երկխոսություններ, ցուցահանդեսների կազմակերպում, երկկողմանի համագործակցության շրջանակներում պայմանագրի ստորագրում, դասախոսների և ուսանողների փոխանակում։ Իսլամական արվեստի համալսարանը բազմիցս դիմեց ՀԳՊԱ-ին, առաջարկելով կազմակերպել ցուցահանդես Թավրիզում, բայց վերջնական բանակցային փուլում նպատակահարմար գտնվեց հանդիպել Գեղարվեստի ակադեմիայում։ Մենք, բնականաբար, սիրով ողջունեցինք Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ներկայացուցիչների այցը ՀԳՊԱ։
Read More