Ցուցահանդես ուսուցողական նպատակով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրեր առաջ բացվեց Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դասախոս Գրիգոր Գեղամյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարչական տարբեր ուղղություններ ներկայացնող գործերը՝ դասականից մինչև իմպրեսիոնիզմ և աբստրակցիա, նախևառաջ տեխնիկական կատարման տարբերություններով են աչքի ընկնում։ Գործածված նյութը նույնպես տարբեր է՝ պաստել, ակրիլ, ածուխ։ Նախասրահային հատվածում գրաֆիկական ածխանկար աշխատանքներն են, իր նկարիչ-կոլեգաների դիմանկարների շարքը՝ Փարավոն Միրզոյան, Անատոլի Գրիգորյան, Անդրանիկ Կիլիկյան…
Read More