Դասախոսություն ՀԳՊԱ-ի դահլիճում` նվիրված Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցին
Իտալական վերածննդի մեծագույն մտածող, բանաստեղծ, փիլիսոփա Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարին սեպտեմբերի 14-ին է։ Նրա ապրած ժամանակաշրջանում՝ ուշ միջնադարում պոեզիայի, գրականության լեզուն եղել է լատիներենը՝ հասանելի ընթերցողական սահմանափակ շերտի՝ ուսյալ մարդկանց և հարուստ խավին։ Իր աշխատություններից մեկում («De vulgari eloquentia») Դանթեն հանդես է եկել գրականության մեջ մայրենի լեզվի կիրառման օգտին և դա իրականացրել իր ստեղծագործություններում՝ նույնիսկ բարբառների գործածումով։ Նրան հետագայում հետևել են իտալացի այլ գրողներ նույնպես։ Այսով՝ Դանթեի դերը Իտալիայում նշանակալից է դառնում նաև ազգային լեզվի ձևավորման գործում։ Նրա ամենանշանավոր գրական երկը՝ «Աստվածային կատակերգությունը», համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, բնականաբար և` հանրահռչակված աշխարհով մեկ…
Read More