
Հայտարարություն
Մարդկային գործունեությունը տարբեր եղանակներով զգալիորեն վնասում է բնությունը և շրջակա միջավայրը: Այս համատեքստում ամենամտահոգիչ խնդիրներից մեկը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է պլաստիկ նյութերով: Չնայած բազմաթիվ ծրագրերին, ռազմավարություններին, օրենսդրական միջոցներին, որոնք ձեռնարկվել են՝ նվազեցնելու պլաստիկ աղտոտվածությունը, այս խնդիրը շարունակում է ահագնանալ, իսկ դրա բացասական ազդեցությունը՝ ավելի տեսանելի դառնալ․․․
Read More
«Հայկական տառարվեստ»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տառարվեստի առարկան ուսուցանվում է արդեն մի քանի տարի։ Ուսանողների առաջընթացն ակնհայտ է, նրանց մասնակցությունը տարբեր, այդ թվում՝ միջազգային մրցույթների, հաջողություններ է արձանագրել: Այս տարի Խարկովում կայացած տառարվեստի ուսանողական միջազգային մրցույթին ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի մասնակից ուսանողները շահեցին միանգամից երեք գլխավոր մրցանակները…
Read More
Artists’ Union of Armenia hosted the exhibition of SAFAA graduates
The exhibition-hall on the second floor of the Artists’ Union of Armenia gave an excellent opportunity to the current year graduates of State Academy of Fine Arts of Armenia to organize the exhibition of their diploma works. It was only in terms of location that the hall couldn’t host the whole variety of works; the ones introduced were works of painting, graphics and ceramics that left a pleasant impression on visitors in terms of the level of performance…
Read More
Նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի շրջանավարտների ցուցահանդեսը
Նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահը հրաշալի առիթ էր ընձեռել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի այս տարվա շրջանավարտներին՝ կազմակերպելով նրանց դիպլոմային աշխատանքների ցուցադրությունը: Զուտ տեղի առումով բոլոր աշխատանքները հնարավոր չէր եղել ընդգրկել. ներկայացվածները հիմնականում գեղանկարչական, գրաֆիկական և կերամիկական գործեր էին, որոնք գեղարվեստական մտածողության և արտահայտչականութան բազմազանությամբ, կատարողական մակարդակով հաճելի տպավորություն թողեցին այցելուների մոտ…
Read More
Կուրսային աշխատանքների ցուցադրություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը տարիների ավանդույթներ ունի ձևավորած, որոնք գնալով ավելանում են, նոր երանգներ առնում։ Սա, իհարկե, ուսանողների ստեղծագործական ակտիվության արդյունքն է: Մասնավորապես, համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների վերջին շրջանի հաջողությունները դրա վկայություն են՝ Խարկովի տառարվեստի միջազգային ցուցահանդեսի գլխավոր երեք մրցանակները, համատեղ ցուցահանդեսը շվեցարական Բազել քաղաքի Դիզայնի դպրոցի ուսանողների հետ, և վերջինը՝ 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների ցուցադրությունը՝ ծավալուն, հագեցած, տարաբնույթ, թեմատիկ բազմազանությամբ…
Read More
The First Stage of Armenian-Swiss Joint Project
Recently “Albert and Tove Boyajian” exhibition-hall of State Academy of Fine Arts of Armenia hosted a group of students from the Basel School of Design and the head of the group Mischa Leiner. Jointly with the students of computer graphics department of our Academy they actualized the first stage of poster design project on the theme “Armenia-Switzerland”…
Read More
Հայ-շվեյցարական համատեղ ծրագրի առաջին փուլը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը օրերս հյուրընկալել էր Բազելի Դիզայնի դպրոցի մի խումբ ուսանողների և նրանց ղեկավար Միշա Լեյներին: Նրանք մեր ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների հետ իրականացրել են Հայաստան-Շվեյցարիա թեմայով պաստառի դիզայն աշխատանքային նախագծի առաջին փուլը…
Read More
Հանուն երեխաների առողջության
Երեխաների կյանքի ապահովության, նրանց երջանիկ մանկության պատասխանատուն մենք ենք: Չկա ավելի անպաշտպան էակ, քան՝ երեխան, և նրանց առողջ ապրելակերպի, լավ կրթության ու դաստիարակության հանձնառուն պետությունն է, հասարակությունը, ծնողը, ընտանիքը: Դա պարտք ու պատասխանատվություն է նրանց հանդեպ, ապագա հասարակության հանդեպ․․․
Read More
«Արմենիա Արթ Ֆեյր» ցուցահանդեսն իր շուրջը համախմբեց մի շարք երկրների արվեստագետների
Մայիսի 31-ին «Երևան» էքսպո կենտրոնում բացվեց «Արմենիա Արթ Ֆեյր» ամենամյա ցուցահանդեսը, որը ներկայացնում էր 35 մասնակից ցուցասրահների և համադրողների՝ Հայաստանից, Իսրայելից, Իրանից, Ուկրաինայից, Իտալիայից, Բելառուսից, և ԱՄՆ-ից: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ցուցահանդեսին հանդես եկավ միանգամից երեք տաղավարով…
Read More
Հունիսի 1-ը՝ ակադեմիայի ցուցասրահում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ավանդական միջոցառումների մեջ առանձնանում է երեխաներին նվիրված տոնը: Այդ օրը ակադեմիայի աշխատակիցները փորձում են հնարավորինս հաճելի անակնկալներ մատուցել փոքրիկներին: Հունիսի 1-ին քաղաքի մթնոլորտը փոխված էր, մեծահասակները երկրորդական պլան էին մղվել՝ իրենց խճճված, բարդ մտքերով ու խնդիրներով. օրը երեխաներինն էր…
Read More