Կրթաթոշակների դիմելու հնարավորություն
«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակների դիմումների ընդունման գործընթացը։ Կրթաթոշակների համար կարող են դիմել 2016 կամ 2020թթ․ պատերազմների մասնակիցները, ովքեր միաժամանակ սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:
Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին: Հարցերի դեպքում կարող եք գրել hello@4090foundation.am էլեկտրոնային հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 31-ը, ժամը 23:59 ներառյալ: Հայտը համարվում է լիարժեք, եթե ուղարկվել է մինչև վերոհիշյալ ժամկետը:
Հարգելի դիմորդներ, հարցաթերթիկը լրացնելուց բացի, խնդրում ենք hello@4090foundation.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․
- լուսանկար 3х4 չափի;
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (գրանցման էջը ներառյալ);
- ապրիլյան/քառօրյա, 2020-ի և 2022-ի սեպտեմբերին սանձազերծված պատերազմի մասնակցությունը հավաստող փաստաթուղթ;
- զինվորական ծառայությունը հաստատող փաստաթուղթ;
- ընտանիքի կազմի վերաբերյալ փաստաթուղթ;
- գնահատականների ակադեմիական տեղեկագիր (տրվում է համապատասխան ֆակուլտետի դեկանատի կողմից, առաջին կուրսից մինչև հունվարի կիսամյակը ներառյալ);
- սեպտեմբերից առաջին կուրսում սովորել պատրաստվողների դեպքում ավագ դպրոցի ամփոփաթերթիկի միջինացված գնահատականներ;
- ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի Ձեր մասնագիտությունը և տարեկան ուսման վարձի չափը (այս կետը չի վերաբերում սեպտեմբերից առաջին կուրսում սովորել պատրաստվողներին);
- 2022-ի նոյեմբեր, դեկտեմբեր, 2023-ի հունվար, փետրվար ամիսների ծնողների բնակության հասցեի էլեկտրականության ստացականները (կամ կտրոնի բնօրինակները, կամ տվյալ տարածքի ՀԷՑ-ի գրասենյակից կնքված թուղթը);
- ուղեկցող նամակ, թե ինչու եք ընտրել այս մասնագիտությունը և ինչ հեռանկար եք տեսնում (միայն տպագիր, 500 նիշի սահմանում՝ ներառյալ բացատ, կետ, ստորակետ և բոլոր կետադրական նշանները)։
Հավելյալ փաստաթղթեր, եթե առկա են.
- ծնողազուրկ լինելու վերաբերյալ փաստաթուղթ;
- ծնողների ամուսնալուծության վերաբերյալ փաստաթուղթ;
- միայնակ հայր/մայր լինելը հատատող փաստաթուղթ;
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության «Փարոս» ծրագրի գրանցման համապատասխան փաստաթուղթ;
- բժշկական էպիկրիզ;
- ուսանողի ամուսնության վկայական;
- հաշմանդամություն;
- հաշմանդամ ծնող;
- կամավորական աշխատանքների հավաստագրեր, դիպլոմների պատճեններ, գովասանագրեր, օլիմպիադաների մասնակցություն։
Ուշադրություն
- Բոլոր փաստաթղթերն ընդունվում են միայն PDF կամ JPG, JPEG, PNG ձևաչափով մի փաստաթուղթ սարքած և մի նամակով։ Այլ ձևաչափով ուղարկված նամակները չեն դիտարկվելու։
- Կրթավճարը տրամադրվում է մրցութային կարգով, քանի որ տրամադրվող ֆոնդերը սահմանափակ են:
- Մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ փաստաթղթերի դիտարկում և հարցազրույցի անցկացում։
- Դիմումը համարվում է լիարժեք, եթե բացի լրացված հայտից պարունակում է նաև վերոհիշյալ փաստաթղթեր պարունակող ամբողջական փաթեթ։
- Դիմում-հայտի լրացումը և փաթեթի հանձնումը դեռևս բավարար պայման չէ և չի նշանակում, որ կհատկացվի կրթավճար։
- Առավելություն է տրվում բարձր առաջադիմություն և կամ հաշմանդամություն ունեցող, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ և ավել երեխա ունեցող) ընտանիքների ուսանողներին:
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո։ Նպատակն է՝ տրամադրել կրթության հնարավորություն պատերազմների մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի: