Հատելով սահմաններ
Հարգելի ուսանողներ, երիտասարդ արվեստաբաններ, արվեստագետներ, սիրով տեղեկացնում ենք , որ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, սույն թվականի մայիսի 30-ին իրականացնելու է «ԳԱԿ Մշակութային խաչմերուկ․ ժամանակակից արվեստագետների այց Իրանից և Վրաստանից» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում Վրաստանից ժամանած մասնագետը կիրականացնի «Հատելով սահմաններ» համադրողական աշխատարան, որը խթանում է մշակութային երկխոսությունը և փոխանակումը Հայաստանի և Վրաստանի միջև: Փորձառու վրացի համադրող Սալոմե Գվինիաշվիլիի գլխավորությամբ աշխատարանի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն համադրողական աշխատանքի պատմությունը և հարևան երկրների ժամանակակից փորձը՝ խթանելով միջսահմանային երկխոսությունը և փոխըմբռնումը երիտասարդ սերունդների միջև:
Աշխատարանը տեղի կունենա ժամը 14։00-15։00, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում (Երևան, Աբովյան 13)։ Սալոմե Գվինիաշվիլիի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Արտաքին կապերի բաժին