«Արվեստի և դիզայնի տեսություններ և պրակտիկա» կոնֆերանս
Միջազգային փորձի ներառման և հանրայնացման շրջանակներում ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնի ղեկավար Գագիկ Ավետիսյանը մասնակցել է հասարակության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ կազմակերպված ՌԴ «Արվեստի և դիզայնի տեսություններ և պրակտիկա. սոցիալ-մշակութային, տնտեսական և քաղաքական ենթատեքստեր» XXIV Յասինի (ապրիլյան) միջազգային գիտական կոնֆերանսի ասոցացված միջոցառմանը։
Այս տարի գիտաժողովը նվիրված էր 21-րդ դարի արվեստի և գիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ժամանակակից հասարակության մեջ արվեստի և դիզայնի տեղի և դերի վերաբերյալ հարցերին: Գիտաժողովի գերակա ուղղություններից էին․
- XX-XXI դարերի արվեստի և դիզայնի սոցիալ-տնտեսական համատեքստերը,
- արվեստի և դիզայնի ինստիտուցիոնալացումը,
- սույն ոլորտի կրթական ռազմավարությունները,
- թանգարանային պրակտիկան,
- նկարիչ-համադրող-դիտող-հետազոտող հարաբերությունների տարբեր ասպեկտները,
- նորագույն հետազոտությունները՝ cultural studies (ներառյալ media studies, game studies, cinema studies և այլ ոլորտներում):
Գիտաժողովի ծրագիրը ներառում էր Ստեղծարար ինդուստրիաների զարգացման ինստիտուտի և Արվեստի ու դիզայնի ասպիրանտական դպրոցի հիման վրա ստեղծված ստեղծագործական աշխատանքի հետազոտությունների լաբորատորիայի կլոր սեղանի աշխատանքների ներկայացումը, «Տեխնոլոգիական ապագա. դեպի «խելացի հասարակություն»՝ նեյրոցանցերի արվեստի զարգացման տեսլականը, «Ոսկերչական քննադատական դիզայնը և ժամանակակից կոնցեպտուալ ոսկերչական արվեստը՝ որպես նոր արտահայտիչ լեզու» քննարկումների շրջանակը:
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնի գերակա ուղությունը շարունակում է մնալ միջազգային հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների մասնակցությունն ու հետազոտող սովորողների աստիճանական ներգրավածությունը՝ ի շահ ակադեմիայի հեղինակության և հանրայնացման աճին։