Հայտարարվում է մրցույթ թափուր աշխատատեղերի համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար.
Հետազոտական կենտրոնի ղեկավար
Հետազոտական կենտրոնի գործառույթներն են.
- պրոֆեսորադասախոսական կազմի հետազոտական աշխատանքի համակարգում և վերահսկում,
- ՀԳՊԱ-ի «Տարեգիրք» գիտական պարբերականի հրատարակման ապահովում,
- հանրապետական և միջազգային գիտաժողովներին, արվեստի հետազոտությանը նվիրված այլ միջոցառումներին մասնակցության կազմակերպում,
- արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտական, նորարարական ծրագրերի և նախագծերի մշակում ու համակարգում,
- հետազոտական ծրագրերի իրականցման նպատակով տեղական և միջազգային ֆինանսավորման աղբյուրների որոնում,
- ասպիրանտուրայի հետազոտական և կրթական գործընթացի համակարգում և վերահսկում, ասպիրանտական ծրագրերի արդիականության ապահովում,
- մագիստրոսական և թեկնածուական թեզերի պատրաստման խորհրդատվություն,
- ասպիրանտների և հայցորդների ընդունելության կազմակերպում,
- ասպիրանտների ուսումնական և նախապաշտպանության հետ կապված գործընթացների պլանավորում և կազմակերպում:
Կենտրոնի ղեկավարին ներկայացվող նվազագույն պահանջները
- Կենտրոնի գործառույթների իրականացման կարողություններ,
- հետազոտական գործունեություն,
- անգլերեն լեզվի իմացություն,
- համակարգչային հմտություններ:
Թափուր պաշտոնի հավակնորդը ՀԳՊԱ-ի կադրերի հաշվառման բաժին (ք.Երևան, Իսահակյան 36) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- դիմում ուղղված ՀԳՊԱ-ի ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն (CV),
- բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն,
- հրատարակված գիտական և/կամ ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակ,
- անձնագրի պատճեն,
- 3 լուսանկար՝ 3×4 չափսի,
- մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Կերպարվեստի ֆակուլտետի դեկանատի օպերատոր
Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային հմտություններին ներկայացվող պահանջները՝
- առնվազն միջին մասնագիտական կրթություն, հայերենի գերազանց իմացություն, համակարգչային հմտություններ (Word, Exel ծրագրերի իմացություն, էլ.-նամակագրության վարում):
Թափուր աշխատատեղի հավակնորդը ՀԳՊԱ կադրերի հաշվառման բաժին (ք.Երևան, Իսահակյան 36) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- դիմում` ուղղված ՀԳՊԱ-ի ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն (CV),
- միջին մասնագիտական կրթության դիպլոմի պատճեն,
- անձնագրի պատճեն,
- 3 լուսանկար` 3×4 չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սույն թվականի հունվարի 25 -ը (ներառյալ): Մրցույթը տեղի կունենա սույն թվականի հունվարի 31-ին, ժ. 12-00-ին՝ ՀԳՊԱ-ի 2-րդ հարկի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԳՊԱ-ի կադրերի հաշվառման բաժին: Հեռախոս՝ (+374) 10 56 07 37: