Ընդունվում են բուհից բուհ և ներբուհական տեղափոխությունների դիմումները
Բուհից բուհ և ներբուհական տեղափոխությունների, ուսանողական իրավունքների վերականգնման համար դիմումներն ընդունվում են սույն թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ։
Դիմումները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժին։
Հեռախոս՝ (+374) 10 54 27 06: