Կայացվեց ՀԳՊԱ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը
Նոյեմբերի 15-ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով։