Ուժ, կամք, պոռթկում

Էդուարդ Իսաբեկյանի արվեստը մի ամբողջ էպոխայի գեղարվեստական արտահայտություն է՝ անցած դարաշրջանի 30-40-ականներից մինչև իր կյանքի ավարտը (2007թ.), ժամանակի մի լայն սպեկտր ընդգրկող, որտեղ պատերազմներ եղան, անհատի պաշտամունքի տարիներ ու ռեպրեսիաներ, ազատ մտքի դաժանագույն հալածանքներ, տոտալիտար մտածողության պարտադրանք։ Նա ապրեց դա ու տեսավ այդ սիստեմի փլուզումը, Հայաստանի անկախացումն ու հետանկախական տարիների դժվարությունները։ Նրա բազմաժանր, բազմաբովանդակ, բազմաշերտ կտավները վերաբերմունք են իր ապրած ժամանակին…