![](http://safa.am/wp-content/uploads/2022/06/Safa-Small.jpg)
Հայտարարություն
Հարգելի դասախոսներ և ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀԳՊԱ-ն ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է վարպետաց դաս իտալացի արվեստագետներ Ռաֆայել Ֆոնտանելլայի և Մաուրիցիո դի Սոմայի մասնակցությամբ, որի ընթացքում վերջիններս կներկայացնեն իտալական ապրանքանիշերի (բրենդների) լոգոների ստեղծման պատմությունը։
Հանդիպումը լինելու է իտալերեն լեզվով՝ հայերեն թարգմանությամբ։
Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 14։00-ին ՀԳՊԱ-ի գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկի դահլիճ՝ մասնակցելու վարպետաց դաս-հանդիպմանը։
Արտաքին կապերի բաժին