Նոր համագործակցություն ֆրանսիական բուհի հետ
Այսուհետ ՀԳՊԱ-ն ունի նոր համագործակցության պայմանագիր Փարիզի Դյուպերե բարձրագույն դպրոցի (Ecole Duperre Paris), որը հնարավորություն կտա հատկապես հագուստի մոդելավորման մասնագիտությունն ուսումնասիրող ուսանողներին, ինչու չէ` նաև դասախոսներին, փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ անցակացնել վերը նշված դպրոցում։ Ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը` A2B1, իսկ անգլերենի իմացության մակարդակը` B1B2: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀԳՊԱ-ի արտաքին կապերի բաժին։