Հայտարարություն
2022 թվականի ապրիլի 27-ին ժամը 14:00-ին ՀԳՊԱ-ի գլխավոր մասնաշենքի առաջին հարկի դահլիճում տեղի կունենա Դիանա Տեր Մարգարյանի դասախոսությունը ժամանակակից արվեստի վերաբերյալ։ Ներկայացնում ենք Դիանա Տեր Մարգարյանի ստեղծագործական գործունեության ուղին։
Դիանա Տեր Մարգարյանը ֆրանսահայ երիտասարդ արվեստաբան է, քննադատ, ապրում է Փարիզում: Կրթություն է ստացել Էքս-Մարսելի համալսարանում, այնուհետև հաճախել է Լուվրի դպրոց, նաև սովորել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ Այնուհետև Դիանան մեկնել է հետազոտական ճամփորդության Շվեյցարիա և Կանադա: Նրա ուսումնասիրությունը նվիրված է եղել իսրայելցի նկարիչ Միխալ Ռովների մենագրությանը (1957):
2016-2021-ին Դիանա Տեր Մարգարյանը անդամակցել է «Երիտասարդ Քննադատներ» խմբին, իսկ 2019-ին համահիմնադրել է «YACI – International Young Art Criticism» («Միջազգային երիտասարդական արվեստի քննադատություն») ասոցիացիան: Նա աշխատել է տարբեր թանգարաններում, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտերկրում, աշխատել է Սեն Էտիենի ժամանակակից արվեստի թանգարանում։ 2022-ի մարտ-ապրիլ ամիսներին Դիանան մասնակցել և շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Երևանի Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի կողմից կազմակերպված «Արվեստի կոմունա» ծրագրին։
Արտաքին կապերի բաժին