Շարունակվում են ՀԳՊԱ-ի դասախոսների վերապատրաստումները
Տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված սեմինարների հերթական շարքը՝ միտված կրթական ծրագրերի մոդուլների գնահատման մեթոդներին: Սեմինարներին մասնակցում էին ՀԳՊԱ-ի բոլոր 9 կրթական ծրագրերի դասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Կրթական ծրագրերի մշակումների բաժինն անցկացրեց սեմինար-քննարկումներ ՀԳՊԱ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար: Հանդիպումների ընթացքում ներկայացվեց ակադեմիայի գնահատման քաղաքականությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց գնահատման մեթոդների՝ մոդուլների ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանեցման ապահովմանը: Ակտիվ քննարկումներ ծավալվեցին գնահատման համակարգում առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ: Առաջարկվող մեթոդաբանությունը ներառվելու է մոդուլների նկարագրերում:
Պրոֆեսորադասախոսական կազմի համար սեմինարների շարքը կրում է շարունակական բնույթ, և հաջորդ փուլով նախատեսված է քննարկում մոդուլի արդյունավետության գնահատման ուղղությամբ: