Լույս է տեսել «Տարեգրքի» նոր համարը
Լույս է տեսել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերական հանդեսի նոր՝ 2021-ի առաջին համարը։ Հրատարակությունն ընդգրկում է Վիգեն Ղազարյանի, Արմինե Մելքոնյանի, Եվա Մալխասյանի, Արաքս Մարգարյանի, Նաիրա Նազարյանի, Ռուզան Անանյանի, Լուսինե Ղազարյանի, Թամարա Դադայանի արվեստաբանական հետազոտությունները, Լյուդմիլա Հարությունյանի, Հռիփսիմե Դայանի, Ստյոպա Պետոյանի հումանիտար հետազոտությունները, Վահագն Ղուկասյանի, Մարինե Մկրտչյանի,Սվետլանա Դալլաքյանի, Նազենի Ղարիբյանի ուսումնամեթոդական հետազոտությունները։ Շնորհավորում ենք հեղինակներին։
Նշենք, որ «Տարեգիրքը» ՀԳՊԱ-ի պաշտոնական գրախոսվող հանդեսն է, որի նպատակն է շրջանառել հայ և համընդհանուր արվեստի պատմության և տեսության, արվեստաբանության պատմության, կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի, հայագիտության և հումանիտար գիտությունների շուրջ իրականացված ակադեմիական բարձրորակ ուսումնասիրություններ՝ հոդվածների, հաղորդումների, թարգմանությունների և մատենագիտական լրատվության տեսքով:
Տարեգիրքը նպատակ ունի խթանել ՀԳՊԱ-ի հետազոտական գործունեությունը, նպաստել ուսանողների և երիտասարդ հետազոտողների մասնագիտական աճին, հրապարակել և տարածել ակադեմիայի հետազոտական գործունեության արդյունքները: